Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին որպես միջնորդ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին, տեղեկացրել են լրագրողները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդության գործում, սակայն չի հայտնել՝ խոսել է արդյոք նա երկրների առաջնորդների հետ»,-հաղորդել են լրագրողները:

«Տեսնենք՝ ինչ տեղի կունենա: Կարծում եմ, որ կա իրականում լավ առաջընթաց»,-ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը:

Ընդ որում՝ Թրամփը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հարցով ներկայից բանակցությունների մասնակիցներից մեկն է: «Այո, մենք բանակցություններ ենք վարում այդ հարցի շուրջ: Մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի հետ: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք նրանց հետ: Նրանք շատ լավ մարդիկ էն»,-նշել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը: Նա հրաժարվել է պարզաբանել՝ հեռախոսակապի միջոցով վերջին օրերին բանակցե՞լ է արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: «Չեմ ցանկանա (այդ մասին) խոսել»,-պարզաբանել է Թրամփը:

Ուրբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները գտնվում են Վաշինգտոնում, որտեղ հանդիպելու են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

News.am