Թուրքիայի փոխնախագահ. Անկարայում կարծում են, որ Ռուսաստանին չի հաջողվել կարգավորել իրավիճակը Ղարաբաղում

Ռուսաստանը այն երկրներից է, որի հետ Թուրքիային հաջողվել է առավել առողջ հարաբերություններ կառուցել: Այսպիսի կարծիք է չորեքշաբթի օրը CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:

«Ռուսաստանը, թերեւս, այն երկրներից է, որի հետ մեզ հաջողվել է առողջ երկխոսություն հաստատել շարունակվող քաոսի պայմաններում, չնայած կան բազմաթիվ թեմաներ, որոնց շուրջ մենք չենք կարող համաձայնվել: Մենք կարող ենք խնդիրներ ունենալ, բայց կարող են լինել նաեւ ոլորտներ, որոնցում մենք կարող ենք միասին աշխատել: Եթե այս առումով ինչ-որ բան փոխվի, ապա Թուրքիան անկեղծորեն կհայտարարի այդ մասին»,- ընդգծել է Օքթայը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, հանրապետության փոխնախագահը կրկին կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չի կարող կարգավորվել առանց Թուրքիայի: «Ռուսաստանը փորձեց լուծում գտնել եւ բանակցություններ վարել երկու երկրների ղեկավարների հետ, բայց դա չհաջողվեց անել: Այն, որ Թուրքիան ներկա չէր սեղանի շուրջ, մեծ բացթողում էր: Ալիեւն ասել է, որ առանց Թուրքիայի ոչ մի լուծում չի կարող լինել»,- ասել է Օքթայը:

Նա նաեւ հաստատեց Ադրբեջան զինվորականներ ուղարկելու Անկարայի պատրաստակամությունը` ղարաբաղյան հակամարտության մեջ սատարելու համար: «Մեր նախագահը այդ մասին հայտարարել է առաջին օրվանից: Թուրքիան չի տատանվի, մեր նախագահը չի տատանվի [այս հարցում]»:

News.am