Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Սենատում կներկայացնի Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու և Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները դատապարտելու առաջարկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վալերի Բուայեն գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Նա գրել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի գործողություններին դիմակայելը նշանակում է նաև հանդես գալ Եվրոպայում թուրքական իսլամի տարածման դեմ:
«Այս շաբաթ ես Սենատին տեքստ կներկայացնեմ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու և Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները դատապարտելու վերաբերյալ»,- գրել է Բուայեն:
Հոկտեմբերի 14-ին հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ: Նախագիծն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Պուպոնը: