Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվեց Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քայլերը դատապարտող բանաձև

Այսօր Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվեց Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քայլերը դատապարտող բանաձև։

Ընդունված բանաձեւի տեքստը ներկայացնում ենք ստորեւ.

«ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ

-հաշվի առնելով, որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև մահացու պայքարը շարունակվում է

Արձանագրելով, որ Ադրբեջանը 2020թ սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը,

-գիտակցելով, որ ընթացող մարտերն ամենադաժանն են 1994թ։ կնքված զինադադարից հետո

արձանագրելով երրորդ երկրների, մասնավորապես, Թուրքիայի ներգրավմամբ աճող բարդությունները,

-գիտակցելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանին իր քաղաքական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում, նաև սիրիացի վարձկաններ ու ռազմական սարքավորումներ մատակարարում,

Փաստելով, որ Թուրքիան վերջնագիր է ներկայացրել՝ պնդելով, որ հրադադարը կհաստատվի միայն, երբ Երևանի ( Հայաստանի) աջակցությունը վայելող ուժերը դուրս գան վիճելի տարածքից,

Գիտակցելով, որ այս ռազմական ու քաղաքական հակամարտությունը՝ երրորդ կողմերի մասնակցությամբ կարող է հանգեցնել առավել մեծ ծավալի հակամարտության

Կոչ է անում Կառավարությանը

-հստակ դատապարտել ռազմական բոլոր քայլերը, որոնք հակասում են 1994թ. զինադադարի դրույթներին

-դատապարտել արտաքին որևէ միջամտություն՝ ուղղված հակամարտող կողմերից մեկի, մասնավորապես Ադրբեջանին թուրքական ռազմական աջակցության

-աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման նախաձեռնություններին և կոչ անել հարգելու 1994. մայիսին կնքված զինադադարի սկզբունքները»։

News.am