Մոսկվայում մեկնարկել է ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Ղարաբաղի հարցով

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Զոհրաբ Մնացականյանը եւ Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9-ին բանակցություններ են վարում Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական նկատառումներով` զոհվածների եւ գերիների դիերով փոխանակվելու համար:

Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա` այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար»,- նշվում էր ՌԴ նախագահի ուղերձում:

News.am