Հակառակորդը հոկտեմբերի 7-ին ունեցել է կենդանի ուժի առնվազն 260-280 կորուստ

Հոկտեմբերի 7-ին, մինչև կեսօր` Արցախի և Ադրբեջանի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը ոչնչացրել է Ադրբեջանի 260-280 զինծառայողի և ոչ զինծառայողի` ահաբեկչի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր մինչև կեսօր հակառակորդը ունեցել է 260-280 զինծառայողի ու ահաբեկիչների կորուստ: Ունեցել է 60-80 զրահատեխնիկայի կորուստ, զգալի թվով նաև սարքին վիճակում զրահատեխնիկա է մնացել մեր ԶՈՒ-ի ձեռքին»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ այդ թվերը կեսօրից հետո բավականին աճել են:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսելՀրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերըայդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և ՇուշինԱդրբեջանի ԶՈՒն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքներըԱրցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայիողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծմանԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվելվիրավորվել 80-ից ավելինԱրցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 320 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններոր Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններՖրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել էոր տիրապետում է լուրջ փաստերի այդ մասինջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետՎարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև ՌուսաստանըԱյդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունիցՍիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել էոր Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

Նորայր Շողիկյան

ARMENPRESS