Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորությունը

Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորությունը:

Հոկտեմբերի 1-ին պատասխանելով հարցին՝ կա՞ արդյոք այդ հարցն օրակարգում՝ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ Արցախը ճանաչելու հարցը միշտ օրակարգում է. Արցախի անվտանգությունն ու ճանաչումը խաղաղ գործընթացի հիմնական հարցերից մեկն է:

«Ադրբեջանը փաստորեն դուրս է եկել բանակցային գործընթացից եւ իրականացնում է լայնածավալ ագրեսիա: Հայաստանի դիվանագիտական եւ քաղաքական արսենալում կան շատ գործիքներ, որոնք կարող են կիրառվել գործընթացներն համապատասխան»,-նշել է Աննա Նաղդալյանը: