Ադրբեջանը անօդաչու թռչող սարքերով հարձակվեց Հայաստանի վրա. Բոլոր չորս խոցված անօդաչուները եղել են հետախուզական. ՀՀ ՊՆ

Ըստ ՀՕՊ տեղորոշման տվյալների, ժամը 00։15-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ կողմից խոցվել է չորս ԱԹՍ՝  մեկը ՀՀ Կոտայքի, ևս երեքը Գեղարքունիքի մարզում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Բոլոր խոցված անօդաչուները եղել են հետախուզական։ Այսպիսով, ՀՀ օդային տարածքում այսօրվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է 7 անօդաչու», — գրել է նա։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի ՀՕՊ ուժերը խոցել են հակառակորդի 4 ԱԹՍ:

ARMENPRESS