ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ տվյալներ ունի ԼՂ-ում Սիրիայից վարձկանների ներգրավվածության մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ տվյալներ ունի Լեռնային Ղարաբաղում Սիրիայից վարձկանների ներգրավվածության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով: Խոսքը 3,000-4,000 վարձկանների մասին է, որոնք ըստ այդ նույն աղբյուրների Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վճարվել են 1500-2000 ԱՄՆ դոլար:

ARMENPRESS