Անգլիական եկեղեցում սեւամորթ Քրիստոս է հայտնվել

Անգլիական Սենթ Օլբանս քաղաքի Սուրբ Ալբանի տաճարում խորանի վրա հայտնվել է գաղտնի ընթրիքի նկարը, որում Հիսուս Քրիստոսը սեւամորթ է պատկերված, գրում է Daily Telegraph-ը:

Եկեղեցու գլխավոր քահանա Ջեֆրի Ջոնը Black Lives Matter շարժման ակտիվիստների ճնշումներից հետո համաձայնել է կախել նկարը, հայտնում է BBC-ն:

«Եկեղեցին չունի այդպիսի ուժեղ դիրքորոշում այն հարցերում, որոնք վերաբերում են արդարության մեջ այլոց ցուցումներին, այդ թվում՝ ռասայական: Բայց հավատը մեզ սովորեցնում է, որ բոլորս աստծո պատկերով հավասար ենք ստեղծված, հենց սրանում է աստծո արդարությունը: Սեւամորթների կյանքը կարեւոր է, ուստի մենք փոխեցինք խորանը՝ դարձնելով այն մտորումների եւ աղոթքների տեղ, որում կենտրոնական տեղ է զբաղեցնում այս նկարը»,- ասել է նա:

Ավելի վաղ անգլիական եկեղեցու ղեկավարը խոստացել էր վերանայել Քրիստոսի, որպես սպիտակ մարդու, կերպարը։

News.am