Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսում երթով անցել է Հայաստանից զինվորական շարասյունը

Հայաստանի ԶՈՒ 75 զինծառայողից կազմված շարասյունը երթով անցել է Մոսկվայում Կարմիր հրապարակում ընթացող զորահանդեսում: Զինծառայողները տանում էին Հայաստանի Հանրապետության եւ Կարմիր դրոշի, Կարմիր Աստղի եւ Կուտուզովի II աստիճանի շքանանշանակիր 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայի դրոշները:

 

Զորհանդեսային հաշվարկի հրամանատարը Հայաստանի ԶՈՒ գնդապետ Աշոտ Հակոբյանն է:

Զորահանդեսին մասնակցում է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Կարմիր հրապարակում հանդիսավոր միջոցառմանը մասնակցում է ընդհանուր առմամբ 13 008 զինծառայող, 216 միավոր տեխնիկա, 75 թռչող սարք:

News.am