Հայության պաշտպանության գիծն այսօր անցնում է այն տարածքով, որտեղ ապրում է թեկուզ մեկ հայ ընտանիք

Երրորդ համաշխարհային պատերազմը, որը 1970-80-ական թթ․ ի վեր հայտարարված է՝ ազգերի ու պետությունների, մարդկության ու մարդկայնության դեմ, թեւակոխել է էլ ավելի վճռական ու դաժան փուլ։ (1)

Ըստ այդմ, պետք է ընդունել, որ հայությանպաշտպանության ու ինքնապաշտպանության գիծն այսօր անցնում է այն տարածքով, որտեղ ապրում է թեկուզ մեկ հայ ընտանիք, էլ չենք խոսում հայ համայնքի, հայ հավաքականության մասին։ (2)

Համաշխարհային դիմակայությունն ընդունել է այնպիսի ձեւեր, երբ փախուստի, նահանջի ու գաղթի ճանապարհներ չեն մնացել, ընդ որում, դիմակայությանը ներգրավված եւ ոչ մի կողմի․․․ ոչ հրահրողների, ոչ թիրախավորվածների համար։

 

Պետք է մոռանալ անձնագրերն ու թանկաժեք իրերը հավաքելու եւ, մի տեղ — մի կերպ, հեռանալու մասին, որովհետեւ այդպիսի տեղեր չկան այլեւս, պարզապես։

Որովհետեւ, 1990-ական թթ․ սկսած, սկզբում՝ Բալկանները, ապա Մեծ Մերձավոր Արեւելքը, Կովկասն ու Միջին Ասիան, մինչեւ Աֆղանստան ու անդին, կամ արդեն իսկ կրակների մեջ են, կամ վառոդի տակառի վրա են նստած։

Եվ հասկանալի է, որ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգնում գործարկված քաոս սփռելու սադրանքը գործադրվելու է նաեւ Եվրոպայում, Եվրասիայում եւ աշխարհի շատ այլ տարածքներում։ (3)

Ուստի պետք է, վճռական միայնակի հանգամանքից անցում կատարել վճռական հավաքականության գաղափարին։ Առանց խուճապի մատվելու։

Պետք է ծրագրել, կազմակերպել եւ իրականացնել հայերի պաշտպանությունն ու ինքնապաշտպանությունը, ամենուր։ Լիբանանի հայության օրինակով։ Ցանկության դեպքում, հիմնվելով՝ «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին» որոշման (29 մարտ 2011 թ.) եւ ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի՝ «անհատական եւ հավաքական ինքնապաշտպանության իրավունքի» վրա։ Որպեսզի հնարավոր լինի, նախ եւ առաջ, ապահովել հայության ապրելու իրավունքը, հետագայում մտածելու համար նաեւ զարգանալու եւ առաջընթացի իրավունքների մասին։ (4)

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը դիմում է բոլոր գործընկերներին, ընկերներին ու համակիրներին, Արեւմտյան Հայաստանի բոլոր քաղաքացիներին աշխարհի բոլոր կողմերում, ձեռնարկելու․․․ հանդիպումներ ու խորհրդակցություններ, հայկական հոգեւոր, հասարակական, քաղաքական եւ այլ շրջանակների հետ, հայությունը պատրաստելու համար վճռական, ծրագրված, կազմակերպված ու համապարփակ ինքնապաշտպանության։

 Մայիսյան հաղթանակների պատմական փորձը լավ օրինակ է աշխարհում հայ ժողովրդի անվտանգ ապագան կառուցելու համար։

 Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

 01․06․2020 թ․

 

——————

Ծանոթագրություն

  1. Նկատի ունենք քաղաքացիական պատերազմի սկզբնավորումը Լիբանանում՝ 1973-1975 թթ․, Գորբաչովյան պերեստրոյկայի սկզբնավորումը՝ 1985 թ․, ինչը հանգեցրեց Խորհրդային ճամբարի եւ Խորհրդային Միության փլուզմանը։
  2. Տես, Սիրիայի հայության իրավունքների եւ ինքնապաշտպանության իրավունքի մասին, 08.2012http://gov-wa.info/?p=1149&lang=hy
  3. Գերազանցապես հայ ոսկերիչներին պատկանող խանութների վայրագ թալանը Բըրբենքում (Լոս Անջելես, Կալիֆորնիա) եւ ադրբեջանցիների կողմից 2005 թ․ Ջուղայում ոչնչացված խաչքարի կրկնօրինակի նկատմամբ վանդալիզմի դրսեւորումը Դենվերում (Կոլորադո) հայ համայնքի դեմ ուղղված՝ քողարկված, բայց իրականում ծրագրված ու նպատակային, հեռուն գնացող սադրանքների մասին է վկայում։
  4. Տես, Որոշում «Արեւմտեան Հայաստանի հայերի եւ Արեւմտեան Հայաստանի Մշտական, զինեալ, դրական չեզոքութեան մասին», 29.03.2011 – http://gov-wa.info/?p=108&lang=hy