Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր Անդրանիկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

 

2020 թվականի ապրիլի 26-ին, 65 տարեկան հասակում, երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո վախճանվեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր, հայ ավանդական մշակույթի վառ ներկայացուցիչ, «Ակունք» համույթի մեներգիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։

Անդրանիկը եղել է «Ակունք» համույթի առաջին անդամներից մեկը, համույթի կազմում ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում՝ ներկայացնելով հայոց երգն ու ոգեշնչելով սփյուռքի մեր հայրենակիցներին։ Նա ղեկավարել է նաեւ «Վան» ազգագրական համույթը։

Անդրանիկ Հովհաննիսյանը հայության այն սերունդի ներկայացուցիչներից էր, որ ապրում էր Հայրենիքի, այդ թվում՝ Սասուն աշխարհի, կարոտը սրտում, բայց միաժամանակ մշտապես վառ պահում հույսն ու հավատը այն բանի նկատմամբ, որ գալու է նաեւ արդարության հաստատման ու ազատագրության օրն ու ժամը։

Եվ որպես հայկական օջախի պահապան հայր, փոխանցեց այդ վսեմ զգացմունքները իր զավակներին, ովքեր այսօր շարունակում են ապրել հայեցի կյանքով։ Այդ զգացմունքներից է սկիզբ առնում իսկական հայը եւ քաղաքացին։

Մենք միշտ բարձր ենք գնահատել Անդրանիկ Հովհաննիսյանի հայրենանվեր գործունեությունը մշակութային ժառանգության՝ հայ ազգային երգի ու պարի տարածման, զարգացման ու պահպանության գործում, ինչպես նաեւ պատասխանատու դերը որպես Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի մշակույթի մշտական հանձնաժողովի անդամ:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների կողմից հայտնում ենք մեր խորին ցավակցությունները եւ այս դժվարին պահին նաեւ զորակցությունը Անդրանիկ Հովհաննիսյանի ընտանիքին ու հարազատներին։

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

 Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

 Արմեն ՏերՍարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

26.04.2020 թ

Video

2010 video on Mount Sasun from Western Armenia