Մեզնում հաճախ անհանգստություն են առաջացնում իրանական կողմի դիրքորոշումներում պարբերաբար հնչող «տարածքային ամբողջականության» սկզբունքի վերաբերալ հայտարարությունները։ Բայց պետք է հիշել, որ Արցախի Հանրապետությունը երբևիցե չի եղել Ադրբեջանի արածքային ամբողջականության մաս, «Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա» քննարկման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Հետևաբար, երբ Իրանը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, դա դեռ չի նշանակում, որ նկատի ունի Արցախի գոյությունն Ադրբեջանի ներսում։ Բացի այդ՝ Իրանը բազմազգ պետութուն է, որտեղ կան բազմաթիվ անջատողական շարժումներ։ Հետևաբար իրանական իշխանությունները որևէ պարագայում չեն խոսելու ազգերի ինքնոոշման սկզբունքի մասին, քանի որ կարող են բախվել, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանի խնդրի հետ, որը ենթադրում է Իրանի որոշակի մասի անջատում և հետագայում Ադրբեջանին միացում», — ասաց նա: