88 տարէկան սասունցի Հայկ պապի ուղերձը

Իմ շատ յարգելի ու սիրելի հայ ժողովուրդ:

Այսօր առաւել քան երբեւէ միասին լինենք: Ես օրհնում եմ Ձեզ, եղեք ակտիւ ու ազնիւ այս ընտրական փուլում:

Յարգարժան Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի պատգամաւորութեան թեկնածուներ, իմ առիւծածին տղաներ ու աղջիկներ, Ձեզ եմ դիմում, ես ուզում եմ վերադառնալ ու ապրել իմ հայրական տանը՝ Աստծոյ կողմից տրուած իրաւունքով:

Յիշենք, որ մեր Հզօրութիւնը մեր Միասնութեան մեջ է, մեր գործը Արդարութեան վերականգնումն է:

Օ՛ն յառաջ, Աստուած Ձեզ պահապան:

Օրհնում եմ Ձեզ, զաւակներս, ես այսօր եւ միշտ Ձեզ հետ եմ:

 

ՀԱՅԿ պապ

(արմատներով Սասունի Աղբի գիւղից, 88 տարէկան)

 02.09.2018 թ.