Եվրոպական խորհրդարանի բանաձեւը «Հայկական Հարցի քաղաքական լուծման մասին», 18 Հունիսի 1987թ.
Եվրոպական խորհրդարանը նկատի ունենալով`
— սոցիալիստների խմբի անունից պր. Սաբիի եւ մյուսների ներկայացրած առաջարկությունը Հայկական հարցի քաղաքական լուծման մասին (փաստաթուղթ 2-737/84թ.),
— պր. Կոլոկոտրոնիսի ներկայացրած առաջարկությունը Հայկական հարցի եւ ապրիլի 24-ը Հայկական ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու մասին (փաստաթուղթ 2-360/ 85թ.),
— Եվրոպական խորհրդարանի քաղաքական հանձնաժողովի զեկուցագիրը (փաստաթուղթ 2-33/ 87թ.),
ա) հաշվի առնելով
— պր. Ժակեի եւ նրա համախոհների ներկայացրած առաջարկությունը հայ ժողովրդի կացության մասին (փաստաթուղթ 1-782/ 81թ.),
— սոցիալիստների խմբի անունից տիկ. Դյուպորի եւ պրն. Գլինի ներկայացրած առաջարկությունը Հայկական հարցի քաղաքական լուծման մասին (փաստաթուղթ 1-735/ 83թ.),
— տիկ. Դյուպորի գրավոր հարցումը Հայկական հարցի մասին,
— Եվրոպական խորհրդի մշակութային գործերի մինիստրների խորհրդակցության 1986թ. նոյեմբերի 13-ին ընդունված որոշումը, որը վերաբերվում է եվրոպական ճարտարապետական ժառանգության պահպանությանը` ներառյալ Եվրոպական Տնտեսական Համագործակցության երկրների տարածքից դուրս գտնվող հուշարձանները,
բ) համոզմունք հայտնելով, որ Թուրքիայում բնակվող հայ ժողովրդի ճանաչումն իսկ ենթադրում է նրա ճանաչումը որպես ինքնատիպ էթնիկական, մշակութային, լեզվական եւ կրոնական փոքրամասնություն,
գ) նկատի ունենալով, որ հայերը ՄԱԿ-ի 1948թ. Կոնվենցիայի համաձայն այդ իրադարձությունները (1915թ. կոտորածները) որակում են որպես կազմակերպված ցեղասպանություն,
դ) նկատի ունենալով, որ թուրքական պետությունը մերժում է ցեղասպանության մեղադրանքը որպես անհիմն,
ե) հաստատելով, որ թուրքական կառավարությունը, մերժելով մինչեւ օրս ճանաչել 1915թ. ցեղասպանությունը, շարունակում է այդպիսով զրկել հայ ժողովրդին իր սեփական պատմության իրավունքից,
զ) նկատի ունենալով, որ պատմականորեն ապացուցված Հայկական ցեղասպանությունը մինչեւ այժմ ոչ ենթարկվել է քաղաքական դատապարտման եւ ոչ էլ ստացել է համապատասխան հատուցում,
է) նկատի ունենալով, որ Թուրքիայի կողմից Հայկական ցեղասպանության ճանաչումը այսուհետեւ կդիտվի որպես հայերի նկատմամբ բարոյական իրավունքի վերականգման խորապես մարդկային ակտ, որը միայն պատիվ կարող է բերել թուրքական կառավարությանը,
ը) խորապես ափսոսանք հայտնելով եւ դատապարտելով 1973-ից 1986թթ. ընթացքում հայկական խմբավորումների անիմաստ ահաբեկչությունը, ինչպես նաեւ բազմաթիվ մահափորձեր, որոնց հետեւանքով զոհվեցին կամ վիրավորվեցին բազմաթիվ անմեղ մարդիկ, ինչը դատապարտվեց հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից,
թ) նկատի ունենալով, որ իրարահաջորդ թուրքական կառավարությունների անհաշտ դիրքորոշումը Հայկական Հարցի նկատմամբ ոչ մի կերպ չի նպաստել լարվածության թուլացմանը`
1. Այն կարծիքն է հայտնվում, որ Հայկական Հարցը, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների հարցը պետք է քննարկվեն Թուրքիայի եւ Եվրոպական Տնտեսական Համագործակցության միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակներում. ընդգծում է, որ ժողովրդավարությունը կարող է արմատապես հաստատվել երկրում (Թուրքիայում) այն պայմանով միայն, եթե այդ երկիրը ճանաչի եւ հարստացնի իր պատմությունն իր էթնիկական եւ մշակութային այլազանությամբ:
- Գտնում է, որ ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցան 1915-1917թթ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանություն, համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունված «Ցեղասպանությունը կանխելու եւ դրա համար պատժելու մասին» Կոնվենցիայի:
Նշում է միաժամանակ, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար եւ ամենայն հաստատակամությամբ ընդգծում է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանություն առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որեւէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ:
- Պահանջում է (Եվրոպական) խորհրդից ճնշում գործադրել ներկայիս կառավարության վրա, որպեսզի վերջինս ճանաչի 1915-1917թթ. հայերի հանդեպ կազմակերպված ցեղասպանությունը եւ այդպիսով նպաստի քաղաքական երկխոսության հաստատմանը Թուրքիայի եւ հայերի լիազոր պատվիրակների միջեւ:
- Ելնում է նրանից, որ հայ ժողովրդի դեմ անցյալում երիտթուրքական կառավարության գործադրած ցեղասպանության ներկայիս ճանաչումից հրաժարումը թուրքական կառավարության կողմից, Հունաստանի հետ գոյություն ունեցող վիճելի հարցերում միջազգային իրավական նորմերի կիրառումից հրաժարումը, Կիպրոսում թուրքական օկուպացիոն զորքերի պահպանումը, ինչպես նաեւ քրդական իրադարձությունների ժխտումը, այդ երկրում (Թուրքիայում) իսկական պառլամենտական ժողովրդավարության բացակայությունը, անհատական, հասարակական ու հատկապես կրոնական ազատությունների ոտնահարումը` այս ամենը հանդիսանում են անհաղթահարելի արգելքներ Եվրոպական Տնտեսական Համագործակցության կազմի մեջ Թուրքիայի հնարավոր ընդունման հարցի քննարկման համար:
- Նկատի ունենալով տեղի ունեցած (հայ ժողովրդի) ողբերգությունը, միանում է ազգային ինքնատիպությունը զարգացնելու նրա ցանկությանը, երաշխավորելու իր իրավունքը որպես փոքրամասնություն եւ անարգել օգտվելու մարդու եւ քաղաքացիների իրավունքներից, ինչպես որ դրանք սահմանված են մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի դրույթներում ու նրա համապատասխան արձանագրություններում:
- Վճռականորեն պահանջում է, որ Թուրքիայում ապրող հայ փոքրամասնության ազգային ինքնության, նրա լեզվի, կրոնի, մշակույթի եւ կրթության համակարգի նկատմամբ ցուցաբերվի արդար վերաբերմունք, նաեւ հանդես է գալիս պատմական հուշարձանների պահպանության գործի բարելավման, այդ թվում նաեւ` թուրքահայերի կրոնական-ճարտարապետական ժառանգության պահպանման ու կոնսերվացման օգտին եւ ցանկություն է հայտնում, որպեսզի Եվրոպական տնտեսական համագործակցությունն ուսումնասիրի այդ նպատակին օժանդակող հնարավոր միջոցներ ձեռնարկելու հարցը:
- Այս կապակցությամբ կոչ է անում Թուրքիային անշեղորեն պահպանել իր երկրում ոչ մահմեդական փոքրամասնությունների իրավունքները, ինչպես որ այդ պարտադրում են նրան 1923թ. Լոզանի պայմանագրի 37-45-րդ հոդվածները, ստորագրված Եվրոպական Տնտեսական Համագործակցության անդամ պետությունների մեծամասնության կողմից:
- Համարում է, որ հուշարձանների պահպանությունը, ինչպես նաեւ թուրքահայերի կրոնական ճարտարապետական ժառանգության պահպանումն ու կոնսերվացումը պետք է դիտել որպես ժամանակակից Թուրքիայի տարածքում դարերի ընթացքում զարգացում ապրած բոլոր քաղաքակրթությունների` մասնավորապես Օսմանյան կայսրությանը մաս կազմած քրիստոնյա փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված լայն քաղաքականության բաղկացուցիչ մաս:
- Կոչ է անում, այսպիսով, Եվրոպական Տնտեսական Համագործակցությանը` տարածել Թուրքիայի հետ համագործակցության համաձայնությունը նաեւ մշակութային ասպարեզի` այդ երկրում քրիստոնեական կամ այլ ինչպես, օրինակ, դասական անտիկ շրջանի, խեթական, օսմանյան եւ այլն քաղաքակրկրթությունների ժառանգությունը պահպանելու նպատակով:
- Իր մտահոգությունն է հայտնում այն դժվարությունների առթիվ, որոնց առնչվում է Իրանի հայ համայնքը մայրենի լեզվի գործածության եւ կրոնական կանոններին համապատասխան կրթության գործը կազմակերպելու հարցում:
- Հանդես է գալիս ընդդեմ Խորհրդային Միությունում հայ ազգաբնակչության անհատական ազատությունների խախտումների:
- Վճռականորեն դատապարտում է առանձին կազմակերպությունների կողմից ի գործ դրվող բոլոր բռնի գործողություններն ու ահաբեկչական ձեւերը, որոնք հատկանշական չեն հայ ժողովրդի համար, եւ հաշտության կոչ է անում հայերին ու թուրքերին:
- Կոչ է անում Եվրոպական Տնտեսական Համագործակցության անդամ երկրներին հռչակելու «20-րդ դարում գործադրված ցեղասպանությունների եւ մարդկության դեմ ոճրագործությունների հիշատակի օր», մասնավորապես, այն ոճրագործությունների, որոնց զոհ գնացին հայերն ու հրեաները:
- Վավերացնում է իր պարտավորությունը` իրապես նպաստելու հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ բանակցությունների իրականացման նպատակը հետապնդող նախաձեռնություններին:
- Հանձնարարում է իր նախագահին` սույն բանաձեւը փոխանցելու (Եվրոպական պառլամենտի քաղաքական) հանձնաժողովին, Եվրոպական Խորհրդին, Եվրոպական Տնտեսական Համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի մինիստրների խորհրդակցությանը, «ԵՏՀ-Թուրքիա» ընկերակցության խորհրդին, ինչպես նաեւ թուրքական, իրանական եւ սովետական կառավարություններին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին:
*****
Եվրոպական Խորհրդարանի Խորհրդարանական Միություն
Փաստաթուղթ 8091
24 ապրիլի, 1998
2. 1915թ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Գրավոր հռչակագիր թիվ 275
Այս գրավոր հռչակագրի պատասխանատուները միայն այն անդամներն են, որ ստորագրել են այն.
1. 1915թ. Ապրիլի 24-ը նշվում է իբրև Օսմանյան կայսրությունում ապրող հայերի ոչնչացման ծրագրերի իրագործման սկիզբ:
2. Այսօր մենք հիշատակում ենք այն տարելիցը, ինչը կոչվել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, և մենք ընդունում ենք հայ զոհերի հիշատակն իբրև հանցագործություն ընդդեմ մարդկության:
Ստորագրյալներ.
- Ամորուստ, Իտալիա, EDG
- Գիլիս, Լիտվա, SOC
- Գոնգալես Լաքսե, Իսպանիա, SOC
- Գրոս, Շվեկցարիա, SOC
- Դիս, Նիդեռլանդներ, LDR
- Զեբրովսկու, Ռուսաստան, NR
- Զինգերիս, Լիտվա, EDG
- Զիսսի, Հունաստաբ, SOC
- Էլո, Ֆինլանդիա, SOC
- Թուրինի, Իտալիա, EDG
- Լազարեսկու, Ռումինիա, LDR
- Լաուրիսելա, Իտալիա, SOC
- Լենգագնե, Ֆրանսիա, SOC
- Լոուլ, Հունաստան, UEL
- Լորդ Ռասելլ-Ջոնսթոն, Միացյալ թագավարություն, LDR
- Լուկին, Ռուսաստան, LDR
- Կալուս, Չեխիայի Հանրապետություն, EDG
- Կատսելի, Հունաստաn
- Կուզմիկաս, Լիտվա, EDG
- Կուլբակա, Ռուսաստան, UEL
- Մագինաս, Հունաստան, EPP/CD
- Մաթթեի, Ֆրանսիա, LDR
- Մարմագով, Ուկրաինա, UEL
- Մաքսիմուս, Բելգիա, SOC
- Միգնոն, Ֆրանսիա, EDG
- Միշել, Ֆրանսիա, SOC
- Միրվոլլ, Նորվեգիա, UEL
- Մոտա Ամարալ, Պորտուգալիա, EPP/CD
- Նովակովա, Չեխիայի Հանրապետություն, EPP/CD1
- Պերիերա Մարկիզ, Պորտուգալիա, SOC
- Ջանեսեք, Չեխիայի Հանրապետություն, EPP/CD
- Ջիմբրուն, Ֆրանսիա, LDR
- Ռասկինիս, Լիտվա, EPP/CD
- Ռուդի, Ֆրանսիա, SOC
- Սլոբոդնիկ, Սլովակիա, SOC
- Սյուփալիա, Լիտվա, LDR
- Սչայդեր, Ավստրիա, SOC
- Սվոբոդա, Չեխիայի Հանրապետություն, SOC
- Ստաս, Բելգիա, EPP/CD
- Ստեոլեա, Ռումինիա, EDG
- Ստեպովա, Չեխիայի Հանրապետություն, SOC
- Սքուիմեր, Ավստրիա, EPP/CD
- Սքրեյներ, Ֆրանսիա, EDG
- Վերսփագետ, Նիդեռլանդներ, SOC
- Վյուվադիլ, Չեխիայի Հանրապետություն, SOC
- Վոլթջեր, Նիդեռլանդներ, SOC
- Վրեթթոս, Հունաստան, SOC
- Փլեչաթա, Չեխիայի Հանրապետություն, EDG
- Քրիստոդոլիդես, Կիպրոս, UEL
- Օլեյնիկ, Ուկրաինա, UEL
- Ֆրահմ, Դանիա, UEL