VIDEO — Հայաստանում հիշում են 1988թ Սպիտակի երկրաշարժի զոհերին

32 տարի առաջ 1988-ի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41-ին Հայաստանում տեղի է ունեցել Սպիտակի կործանարար երկրաշարժը: Հզոր ստորգետնյա ցնցումները կես րոպեի ընթացքում գետնին հավասարեցրեց հանրապետության գրեթե ամբողջ հյուսիսային հատվածը: Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժը եղել է 10 բալ: Ցնցումները զգալի են եղել նաեւ Երեւանում ու Թբիլիսիում:


Պաշտոնական տվյալներով՝ զոհվել էր ավելի քան 25 հազար մարդ, 19 հազար մարդ հաշմանդամ էր դարձել, մոտ 530 000 մարդ անօթեւան էր դարձել:

Երկրաշարժի արդյունքում հիմնահատակ քանդվել էր Սպիտակ քաղաքը: Բացի այդ, տարարքը կործանել էր 21 քաղաք ու բնակավայր, 324 գյուղ: Մեծ կորուստներ էին գրանցվել Գյումրիում, Վանաձորում: Այդ ժամանակ Հայաստանին օգնության էին շտապել ԽՍՀՄ-ն ու ամբողջ աշխարհը:

News.am