Ծննդյան 65-ամյակի առթիվ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի անդամ և ակադեմիայի էկոնոմետրիկայի, որակաչափության և գնահատման խնդիրների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, Տնտեսագիտության և Խաղաղության Նոբելյան մրցանակների հավակնորդ, ակադեմիկոս, տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Մարտիկ Յուրիկի Գասպարյանը արժանացել է «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԱՍՊԵՏ» պատվավոր կոչման և կրծքանշանի՝ իր բազմամյա հիմնարար հետազոտությունների համար.
— Միջքաղաքակրթական, միջմշակութային և միջկրոնական երկխոսության և գործընկերության ռազմավարությունների համընդհանուր մատրիցի այդ թվում՝ աշխարհի քաղաքական քարտեզի վրա նոր բաժանարար գծերի առաջացումը կանխելու ունակ ընդհանուր արժեքային ուղեցույցների մշակման ու խթանման, գործում.
— Ակադեմիկոս Նիկիտա Նիկոլաևիչ Մոիսեևի գլխավորությամբ 40-ամյա համապարփակ վերլուծությունից հետո համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների և փորձագետների խմբում ժամանակակից աշխարհի առջև ծառացած 12 սպառնալիքներից և մարտահրավերներից 3-ի մշակման գործում, որոնք բացահայտվել են կենսոլորտում տեղի ունեցող գործընթացներից (ներառյալ բնության և հասարակության, ինչպես նաև նրանց միջև փոխազդեցություններից), պայմանավորված մաթեմատիկական մոդելավորման խնդիրներով՝
— Մշակութային Եղեռն,
— Փողի մոլուցք,
— Բանակցելու անկարողունակություն,
— ներքոհիշյալ մեթոդաբանությունների մշակում,
— Պարտադիր և կամավոր աուդիտ (հաշվեքննություն),
— Աուդիտի ստանդարտներ. գործնական կիրառում,
— Մշակութային ժառանգության գնահատում (հնագույն արտեֆակտներից մինչև ժամանակակից արվեստ),
— Արժեթղթերի և գուդվիլի գնահատում,
— Դատական ֆինանսա-տնտեսագիտական փորձագիտություն,
— Երաժշտության կվալիմետրիա (որակաչափություն),
— Գրականության (արձակ և պոեզիա) որակաչափություն,
— Ցեղասպանության և Մշակութային Եղեռնի կորուստների կվալիմետրիկ գնահատում,
— Տնտեսական ճգնաժամային ցիկլերի տեսություն և պրակտիկա:

