ԱՄՈԹ! Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ՝  նախկին եպիսկոպոս Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:

«Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը: Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»,– հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։