Այսօրվա աշխարհում միջազգային իրավունք գոյություն չունի, բոլորը պետք է մոռանան դրա մասին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ նրա՝ կա ուժ, կա համագործակցություն և կա դաշինք, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
«Գլոբալ գործընթացները շարժվում են այն ուղղությամբ, երբ յուրաքանչյուր երկիր նախևառաջ պետք է ամրապնդի իր ռազմական ներուժը և անվտանգությունը»,- նշել է նա։