Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի ամանորյա ուղերձը. «Նոր տարին դիմավորում ենք տագնապներով ու անորոշություններով լեցուն պայմաններում»

Նոր տարին դիմավորում ենք տագնապներով ու անորոշություններով լեցուն պայմաններում։ Այս մասին ասվում է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի ամանորյա ուղերձում:

«Ճակատագրական օրեր է այսօր ապրում Հայաստանը։ Քաջ իմանալով,որ մեր հայրենիքը կարող է վտանգավոր կացության մատնվել, երկիրը վտանգներից հեռու պահելու մոտեցումը հաճախակի կերպով բարձրացրել ենք;

 

Սուրբ Էջմիածնի ներքին հարցերը ներեկեղեցական միջոցներով քննելու եւ համապատասխան լուծումներ գտնելու հրամայականը շեշտեցինք։ Հայաստան գնալու, մեր ժողովրդի կողքին լինելու պատրաստակամությունը բազմիցս հայտնեցինք, սակայն մեր մոտեցումները մնացին անարձագանք»,– ասել է Արամ Առաջինը։

Մանրամասները՝ տեսանյութում։