ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանը և Գեղամ Մանուկյանն այցելել են Միքայել Սրբազանին, որոնց միջոցով փոխանցվել է Սրբազանի նամակը․
«Սիրելիներ,
Այս չարիքի իշխանությունը՝ բաղկացած միջակություններից եւ բացարձակ ոչնչություններից եւ իրենց սպասարկող ողորմելի կամակատարներից, իր ավարտին հասցրեց հերթական անբարոյական սցենարը՝ իմ ապօրինի եւ շինծու դատապարտումով, ինչը անհամեմատելի է մեր հայրենի Արցախի կորստյան, հազարավոր զոհերի եւ անհետ կորածների ու գերիների առկայության հետ։
Սիրելի գյումրեցիներ, հարազատներ,
Շնորհավորում եմ մեր քաղաքի օրվա առիթով եւ շնորհակալ եմ զորակցության եւ սատարումի համար: Մաղթում եմ, որ այսօր լավ ուրախանաք եւ ժպիտն անպակաս լինի ձեր գեղեցիկ դեմքերից: Այդ ժպիտը ավելացնել եմ փորձել վերջին 26 տարիներին եւ այսօր ձեր ցնծությունը լավագույն նվերը կլինի ինձ՝ բանտի պատերից ներս, որտեղ Աստված ինձ հետ է միշտ…»։