Կեանքի կոչել եւ իրականացնել հայ ժողովրդին տրուած իրաւունքների պաշտպանութեան ու իրականացման քայլերից մէկը

Հարգելի հայրենակից, ﬕացի՛ր պահանջատիրության քաղաքական բոլոր ﬕջոցների գործադրմամբ:

Խնդրում ենք մտնել հետեւեալ կայքէջ https://citizenship-western-armenia.info/en/ch-2 եւ լրացնել հարցաթերթիկը հաստատելով Ձեր ինքնութիւնն ու քաղաքացիութիւնը որպէս Արեւմտեան Հայաստանից սերուած  հայրենազուրկ հայ ։ Այս գործընթացը երեք նպատակ է հետապնդում:

1. Առաջին, կեանքի կոչելու եւ իրականացնելու հայ ժողովրդին տրուած իրաւունքների պաշտպանութեան ու իրականացման քայլերից մէկը, այն է՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած կորուստների փոխհատուցումը։

2. Երկրորդ, օգնելու ԱՄՆ կառավարութեանը տէր կանգնելու Առաջին համաշխարհային պատերազմի աւարտին իր իսկ ստանձնած պարտաւորութիւններին, ինչպէս նաեւ կասեցնելու Հայկական Հարցի շուրջ իրականացուող 105 տարուայ աշխարհի տէրութիւնների ու մանաւանդ ԱՄՆ կառավարութեան լռութիւնը հայրենատիրութեան յոյսով։

3. Երրորդ, իրականացնելու աշխարհացրիւ հայերի ցուցակագրում (համահայկական մարդահամար) պահանջատէր – հայցվորին, որպէս իրաւական – քաղաքական սուբյեկտ հաստատելու համար, Հայկական իրաւունքների իրականացման ու կեանքի կոչման հետ կապուած բոլոր իրաւական — քաղաքական հարցերը կարգաւորելու նպատակով:

Արդէն ցուցակագրվել են ավելի քան 60.000 հայեր: Դա կարեւոր է՝

ա- մաս կազմելու համար հայ ժողովրդին տրված իրավունքների պաշտպանութեան, այն է՝ պահանջատիրութեան գործընթացին,

բ-  հաստատելու սեփական ինքնութիւնը, ասելու, որ մենք հայ ենք, Արեւմտեան Հայաստանից սերուած  հայրենազուրկ հայ եւ տէր ենք մեր ժառանգութեանը,

գ- ստանալու ինքնութեան ու քաղաքացիութեան քարտ, վկայական, որ կը հաստատի մեր արմատներն ու ինքնութիւնը։

Այս կերպ, Հայկական Հարցի կարգավորմանն ուղղուած խնդրագրերին միանալը կը դառնայ գիտակցուած անհրաժեշտութիւն։ Ցանկութիւն յայտնողների համար ինքնութեան ու քաղաքացիութեան վկայականների տրամադրումը կը կատարուի համապատասխան վճարը կատարելուց յետոյ, որը կը կազմի 30 ԱՄՆ դոլլար։ Նշեալ գործընթացի թափանցիկութիւնը եւ մարտաւարական առաջարկների հանդէպ բաց լինելու պատրաստակամութիւնը կ’ընկալվի Հայկական քաղաքակրթութեան յարատեւման հատույթում:

Հայաստան Պետութիւն (Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւն)

29 Ապրիլ, 2025 թ