Այսօր՝ մայիսի 6-ին, մեր շատ հարգելի ընկեր ու գործընկեր, Արևմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստանի Պետություն) Նախագահ, ակադեմիկոս, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարտիկ Գասպարյանի ծննդյան օրն է։
Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների, Կառավարության անդամների, պետական համակարգի բոլոր պաշտոնյաների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու համակիրների, ընկերների ու գործընկերների անունից՝ սրտանց շնորհավորում ենք Մարտիկ Գասպարյանին ծննդյան օրվա կապակցությամբ:
Մաղթում ենք քաջառողջություն, ամենայն բարիք եւ երկար ու ձիգ տարիների արդյունավետ աշխատանք:
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
6 մայիսի, 2025 թ.