Այսօր, երբ սրբազան պատերազմ է մղվում մարդկայնության ողջ կենսոլորտի ավերմանը միտված, իր կործանարար հաղթանակը վայելող մակաբույծ համակարգի դեմ, ինչպես երբեք կարևորվում է, որպեսզի մարդու մեջ մարդկայնության բոլոր պահապանները գիտակցեն այս իրողության պատճառները, համատեղեն իրենց էության ողջ ներուժը, հանուն մոլորակի վրա մարդկային արժանապատվությամբ լի կյանքի պահպանմանը։
Հերթական անգամ, երբ օրախնդիր է դարձել հանուն մարդկության սրբազան ընտրություն կատարելու հարցը, Հայքի Քաղաքակրթությունը հայտնվել է մակաբույծ համակարգի ամենակուլ հարձակումների թիրախում։ Եվ այս տիեզերական պատերազմում հազարավոր, միլիոնավոր մարդկանց կյանքի գնով փրկելով իրենց մշակույթը, պատմությունը ինքնությունն ու հայրենիքը, ինչպես և այլ արարչագործ քաղաքակրթությունները, հայքյան քաղաքակրթությունը հատկապես վերջին տարիներին, նույնիսկ, օրերին վերապրեց կատարվածի էության տառապալից ընկալումը։
Եվ այսօր նա իր առաքելությունը տեսնում է ՀԱՅՔԻ շուրջ մոլորակի բոլոր ժողովուրդների միասնության դրսևորման, այդ առաքելության էության ընկալման և մարդկայնության հենքի վրա վեր խոյացած քաղաքակրթության փրկության մեջ։
Փրկությունն անհնար է առանց արարող քաղաքակրթությունների կենսատարածքները մակաբուծության նեխածությունից մաքրագործելու և նրանց ծայրամասեր արտաքսելու։ Մեր արարչագործ քաղաքակրթության կենսատարածքում մակաբույծության հետեւորդներն իրենց ստորագույն ու դավադիր դրսեւորումներով ներկայանում են Հայաստանի Հանրապետության առաջին դեմքերի եւ նրանց կողմից սնուցվող աղբակերպ քաղաքական դասի տեսքով։ Այս ողջ քաքական աղբակույտը կհայտնվի Հայոց քաղաքակրթական տրիբունալի քրեական դատարանի առջև, հանուն արարչագործ հայկական քաղաքակրթության կենսատարածքի ազատագրման՝ մեր ինքնությանը խորպես խորթ ու նողկալի մակաբույծության ամենայն դրսեւորումներից։
Պատիժը հոգևոր հիգիենայի անհրաժեշտության անբեկանելի խրատ կհանդիսանա հետագա սերունդներին` պաշտպանվելու համար աշխարհաստեղծ օրենքներին հակասող մակաբույծության ցանկացած դրսևորումից:
Մարտիկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Արևմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան Պետություն) նախագահ,
ակադեմիկոս, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Լեւոն ԲԵԿԼԱՐՅԱՆ
Արևմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան Պետություն) Գիտությունների Ակադեմիայի նախագահ.
Հոգևոր ՀԱՅՔ-ի Քաղաքակրթական խորհուրդ.
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ցեղասպանության և Մշակութասպանության Կանխարգելման Կենտրոն
ՀԱՅՔ-ի Քաղաքակրթական Տրիբունալ և Իրավարար Քրեական Դատարան
06.01.2025