ՀՌՉԱԿԱԳԻՐ
Հոգեվոր ՀԱՅՔ—ի մուտք Աշխարհ
- Չհանդուրժելով հակաքաղաքակրթական աշխարհակարգը, որն այլևս գոյաբանական արհավիրք է և վտանգում է մարդկության գոյությունն իսկ.
- Հաշվի առնելով, մասնավորապես, հայ ժողովրդի և նրա վտանգված պետականության տագնապալի իրողությունը.
- Թելադրված հնագույն արարչական քաղաքակրթությունների և նրա ակունքներից եկող Հայ ժողովրդի պատմական առաքելությամբ.
Հռչակում ենք ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՔ—ի մուտքը Աշխարհ.
- Որպես՝ քաղաքակրթական անվտանգության հանձնառու, նոր, մարդահեն քաղաքակրթության մունետիկ ու սպասարկու.
- Որպես՝ համընդհանուր արդարությանը հետամուտ, աշխահասփյուռ հայ ժողովրդին ու նրա անբեկանելի պահանջատիրությունը ներկայացնող իրական ՍՈւԲՅԵԿՏ ու կառավարման նորովի համակարգ…
- Որպես՝ Տիեզերական Ներդաշնակության թելադրանքով պայմանավորված
Ժողովուրդների միջև արարչագործ համագործակցություն ապահովող
քաղաքակրթական հաղորդակցիչ.
Ցանկացած խնդիր ձևավորվում և իրականանում է նախ հոգևոր դաշտում։
ՀՈԳևՈՐ ՀԱՅՔԸ առանձին կազմակերպություն չէ… Յուրաքանչյուր հայրենատեր, ստեղծագործ հայ նրա շահառուն է։ Այդ մենք ենք միանում յուրաքանչյուր հայի, ով իր իր երազած երկրում հստակ անելիք ունի։
Պահը ճակատագրական լինելով, նաև՝ բացառիկ է, պատմական…
ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՔ – ը ստանձնելով քաղաքակրթական անցում նախանշող մեծագույն պատասխանատվությունը, կարևորում է արդեն իսկ գործող ազգանպաստ հայքյան կառույցների ու անհատների ջանքերի համատեղմամբ, այս իսկ պահից այն կյանքի կոչելու անհրաժեշտությունն ու հրատապությունը։
Մարտիկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Արևմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան Պետություն) նախագահ,
ակադեմիկոս, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Լեւոն ԲԵԿԼԱՐՅԱՆ
Արևմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան Պետություն) Գիտությունների Ակադեմիայի նախագահ.
Հոգևոր ՀԱՅՔ-ի Քաղաքակրթական խորհուրդ.
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ
Արևմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան Պետություն) մշակույթի նախարար
Հոգևոր ՀԱՅՔ-ի ազատանու «12-ի Խորհուրդ»
Ռեժիսոր
Աշոտ ԳևՈՐԳՅԱՆ
Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր,
Հոգևոր ՀԱՅՔ-ի Գիտության Կաճառ,
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
14.10.2024 թ.
***
ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐ
- Անթույլատրելի, անհեթեթ է ՀԱՅՔԻ հիիմնավորումը, նրա իրավական հիմքերը փնտրել այսօրվա իրեն լիովին սպառած հանցաբարո համակարգի չափորոշիչներով։
- ՀԱՅՔԸ պայմանավորում է Նոր Մարդու Նոր համակարգ, որը հիմնված է քաղաքակրթական բարձրագույն արժեքների՝ ճշմարտության, արդարության, բարոյականության, ազնվականության, սիրո գերակայության սկզբունքների վրա։
- ՀԱՅՔԸ, բնականաբար, վեր է որևէ կազմակերպություն կամ կուսակցական համակարգ լինելուց։ Այն համահայկական քաղաքակրթական հոգևոր կառավարման համակարգ է, որի էությունն ու գործունեության երաշխիքը ամեն հայի ինքնության ու գիտակցության խնդիր է…
- Ի տարբերություն այսօրվա թվացյալ պետականության, ՀԱՅՔԸ կա և գործում է որպես ազգային ինքնության վրա հիմնված արարչապետություն, որտեղ կառավարության անդամներ փաստորեն ողջ հայութունն է…
- ՀԱՅՔԻ կառավարող, փաստացի՝ համակարգող մարմինը ձևավորվում է ըստ իրականացվող ծրագրերի, բացառորեն բարոյապարկեշտ անձանցից… Նրանք կոչված են համահայկական ներուժը բաշխել ըստ իրականացվող ծրագրերի։
- Քանի որ այսօրվա անբարո աշխարհակարգը կոչված է քաղաքակրթական ամեն մի դրսևորման ոչնչացման, Հայքը քաղաքակրթական նոր համակարգի, նոր համակեցության պատվերն է հղում բոլոր ժողովուրդներին…
ՀԱՅՔԻ ԱԶԱՏԱՆՈւ 12 —ի ԽՈՐՀՈւՐԴ