Պահանջվում է հոգեբուժական փորձաքննություն և բժշկական եզրակացություն ՀՀ վարչապետի գործողությունների կամ անգործության և վարքի վերաբերյալ

Խաղաղության Նոբելյան մրցանակի և Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի հավակնորդ, ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փորձագետ, ակադեմիկոս Մարտիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

ԵԼՆԵԼՈՎ ներքոնշյալ փաստերից, որ.

— 2018 թվականի մայիսից Հայաստանի Սահմանադրության տարածքային ամբողջականության մեկ կետի խախտմամբ Հայաստանի Սահմանադրության մյուս կետերը չեն գործում՝ ըստ միջազգային սահմանադրական իրավունքի,

— Կաթվածահար են Հայաստանի պետականության հիմունքները՝ Հայաստանի Անկախության հռչակագիրը, կապված ՀՀ քաղաքացիների սեփականության և ընտրական իրավունքների լիովին ոտնահարման հետ,

— Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանի վարչապետը և Հայաստանի ողջ գործադիր՝ թե՛ ուղղահայաց և թե՛ հորիզոնական իշխանությունը, ՀՀ Նախագահը և Հայաստանի Սահմանադրական դատարանը ոչ լեգիտիմ են՝ իշխանությունների կողմից քրեորեն պատժելի ընտրությունների իրականացմամբ. իշխանությունների կողմից հաստատված է, որ համապետական ընտրություններն անց են կացվել միջազգային իրավունքի մեկ այլ սուբյեկտի տարածքում գտնվող՝ իրեց իսկ կողմից ստեղծված ընտրատեղամասերում՝ հատկապես թշնամի երկրի տարածքում,  որի հետ Հայաստանի Հանրապետությունը պատերազմական վիճակում է,

— Նիկոլի ոչ համարժեք, հաճախ տրամագծորեն հակառակ հայտարարությունները, որոշումներն ու գործողությունները, որոնք կարող են ենթադրել անհատականության երկատում,

և

Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու համար,

ՀՈՐԴՈՐՈՒՄ Է

ավելի քան 100 տարի առաջ Վերսալում չկայացած ռազմական տրիբունալի հետևանքով առաջացած, մինչև այսօր չդատապարտված և չպատժված Ցեղասպան և Մշակութասպան մեքենայի կողմից  մարդկության դեմ վերջին հարյուրամյակի անմարդկային գործունեության հետևանքով  աշխարհում սփռված համայն հայության հոգեբույժներին ու հոգեբաններին,

որպեսզի ներգրավելով միջազգային արհեստավարժ հոգեբույժների ու հոգեբանների, ​​կազմակերպությունների աշխարհահռչակ փորձագետների, Հայկական քաղաքակրթական տրիբունալի համար նախաձեռնեն հոգեբուժական փորձաքննության կազմակերպումը և բժշկական հոգեբուժական փորձագիտական ​​եզրակացություն տան ՀՀ վարչապետ նիկոլ փաշինյանի և նրա՝ կակիստոկրատների  թիմի անդամների գործողությունների կամ անգործության և պահվածքի հոգեկան և հոգեբանական վիճակի վերաբերյալ, ովքեր իրականացնում են Մերիտոցիդ հայ հասարակության մեջ և նրա սահմաններից դուրս.

Դիտորդների կարծիքով՝ նրանց առողջական հոգեբանական վիճակը գնահատվում է որպես «վտանգավոր», երբեմն առաջանում է սեփական կարեւորության փխրուն զգացում և կա իրական հեռանկար՝ ավելի վտանգավոր դառնալու՝սպառնալով հայ ազգի անվտանգությանը։

Նիկոլն ու իր թիմը չեն կարողանում վերահսկել և հասկանալ հայ ժողովրդին 100 տարի առաջ համաշխարհային հանրության կողմից նշանակված օսմանյան սուլթանի «կապիտուլյանտի» կարգավիճակին պարտադրվող ասպեկտները, որը սպառնում է աղետալի հետևանքներ Հայաստանի և բնակչության համար և համայն հայությանը՝ Հայաստանում նրա իշխող թիմի վարչակարգի առաջնորդի և ներկայացուցիչների հոգեկան առողջության շնորհիվ։

***

Հավելված 1

 Տեղեկանք  ՄԱԿի Գլխավոր քարտուղարի օգնական Բենոն Վահե Սևանից

Որն է այն երկրների հիմնական խնդիրը, որոնք կառավորում են նիկոլի նման հոգեֆիզիկական տիպի ղեկավարները.

 Այստեղ մեծ առեղծված չկա.

Հայաստանը ղեկավարում է Նիկոլի հոգեֆիզիկական տեսակը, ով տարված է իր «մեսիական առաքելության» գաղափարով.

— 2008-ի մարտի 1-ին նա վստահ էր, որ իր առաքելությունը հեղափոխությունը ղեկավարելն է…

Հետևանքները հայտնի են.

— 10 տարի անց նրան ներշնչվեց այն միտքը, որ միայն ինքը կարող է արդար հասարակություն կառուցել Հայաստանում։

-Այնուհետև նա որոշեց, որ իր պատմական առաքելությունն է ապահովել Արցախի հիմնախնդրի

արդարացի լուծումը, և դրա համար անհրաժեշտ է բանակցությունները սկսել իր նոր կետից՝ աղբարկղը նետելով նախկին բոլոր բանակցությունները։

— 44-օրյա պատերազմի առաջին օրերին նա լրջորեն հավատում էր, որ իր առաքելությունը պատերազմում հաղթելն ու որպես հզոր զորահրամանատարի փառքի ձեռք բերումն է, ուստի երկու անգամ հրաժարվեց զինադադարի պայմաններից…

Զոհասեղանի վրա դրեց ազգի սերուցքը։ Մենք երեք սերունդ չենք ունենա պարզ վերարտադրություն՝ տասնյակ հազարավոր անտեղի երիտասարդ զոհեր, վիրավորներ, I, II, III կարգի հաշվանդամներ, անհետ կորածներ, զինագերիներ և խաղաղ բնակչության գերեվարվածներ, զոհվածների անտեր շիրիմներ-անհայտ զինվորի գերեզմաններ։

Մինչև հիմա չկան Նիկոլի սև  ցուցակները…Ո՞վ է կազմելու և պատասխան տալու, եթե ոչ դու…

Ակնհայտ է, որ Նիկոլի բոլոր «մեսիական» ծրագրերը հաջողությամբ ձախողվեցին:

Նիկոլ, եթե ՄԱԿ-ի միջազգային դատարանը Գանձասարը, Ամարասը,Ղազանչեչոցը, Ծիծեռնավանքը, Դադիվանքը, Տիգրանակերտը ճանաչում է հայկական, դու ի՞նչ ես անում և արել…

Ո՞վքեր և ի՞նչի հիման վրա են հանձնել Հայաստանի հողերը, եթե մյուս ստորագրող կողմը Հայաստանի սահմանները չի ճանաչում… Ցուցակներն ո՞ր են…

Այսօր Նիկոլը նոր հնարք է մտածել.

Այսօր նա հավատում է, որ իր առաքելությունն է վերակազմավորել Հայաստանը որպես պետություն և ողջ հայ ժողովրդին:

Այսօր նրա գաղափարի էությունն է Հայաստանը դարձնել մի պետություն, որի գոյությամբ առաջին հերթին շահագրգռված կլինեն Թուրքիան և Ադրբեջանը։

Հենց սա նկատի ունի Նիկոլը, երբ ասում է, որ առաջիկա մեկ-երկու տարում կլուծվի Հայաստանի երկար տարիների, դարերի գոյության հարցը։

Նա ինքն իրեն համոզել է, թե Հայաստանի՝ որպես պետության գոյությունը հնարավոր է միայն մեկ դեպքում՝ եթե դրանում շահագրգռված լինեն Թուրքիան և Ադրբեջանը։ Դե, դրա արդյունքում էլ Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված կլինեն, որ Նիկոլը Հայաստանում իշխի որքան հնարավոր է երկար։

Ըստ Նիկոլի պլանի եվս մեկ անգամ պետք է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ Անկարան և Բաքուն շահագրգռված լինեն ոչ թե Հայաստանի հետ թշնամությամբ, այլ՝ որ Հայաստանը լինի դե յուրե անկախ պետություն, բայց գործի՝ ելնելով Բաքվի և Անկարայի շահերից։ . Միայն սա, կարծում է Նիկոլը, կարող է դառնալ Հայաստանի երկարաժամկետ գոյության բանալին, և իր առաքելությունը նման իրավիճակ ստեղծելն է։

Իր այս մտասեւեռման լուծմանն են ենթարկեցված Նիկոլի քաղաքականությունը. մնացած ամեն ինչ նրան թվում են մարմնի անտրամաբանական վարժանքներ:

Լինի դա Պաղեստինի ճանաչումը Էրդողանի թելադրանքով, որից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն ողորմածորեն շոյեց Նիկոլի այտը.

կամ առճակատումը եկեղեցու հետ,

Սփյուռքի հետ հարաբերությունների քայքայումը, սահմանադրական փոփոխությունների նախապատրաստումը, պայքարը խաչքարերի ու… արցախցիների դեմ, որոնց պետք է ստիպել մոռանալ երբեմնի սեփական պետության մասին.

Ամեն ինչ ենթակա է մեկ նպատակի՝ Էրդողանն ու Ալիևը պետք է գոհ լինեն Նիկոլի քայլերից և շահագրգռված հենց այդպիսի Հայաստանի գոյությամբ՝ Նիկոլի իշխանության ներքո։

Հայաստան, որը գործիք կլինի Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական նպատակների իրականացման համար։

Թուրքիայի՝ նախ և առաջ, քանի որ, ըստ Նիկոլի ծրագրի, Էրդողանը պետք է Ալիևին համոզի, որ նման Հայաստանի գոյությունն իրենց համար ավելի ձեռնտու է, քան դրա լուծարումը…