Արամ Ա-ն առաջարկեց այս ճակատագրական փուլում նոր ներկայացուցչական մարմին ստեղծել Ադրբեջանի հետ բանակցելու նպատակով

Շրջափակման ենթարկված Արցախում մեր ազգի զավակները սովամահ լինելու ամիջական վտանգի ենթակա են: Այս  մասին օգոստոսի 12-ին, Սուրբ Աստվածածնի վանքի ուխտի պատարագից հետո իր ելույթում ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ նշելով, որ իր հայրապետական  պատգամը ուղղված է 5 հասցեներով:

 

 

 

«Մեր առաջին պատգամն ուղղված է Հայաստանի իշխանությանը: Կանդրադառնանք արդյոք, թե Արցախի գծով ՀՀ որդեգրած մոտեցումները Արցախը կարող են ջնջել հայ կյանքի քարտեզից եւ ցեղասպանության մատնել 120 հազար մեր քաղաքացիներին՝ միաժամանակ վտանգելով արդեն Հայաստանի ապագան: Ինչպես կարելի է Ադրբեջանի հողային ամբողաջականությունը ճանաչելու խոստումները կատարել՝ առանց ապահովելու իր անվտանգությունն ու ինքնուրույնությունը երաշխավորող Արցախի ինքնորոշման արդար իրավունքը: Ինչպես կարելի այսպես կոչված ամբողջական խաղաղության հաստաստման ի խնդիր պատրաստ լինել հանձնառություններ կատարելու, երբ նման մոտեցումները կարող են վտանգել ոչ միայն Արցախին, այլ նաեւ Հայաստանի ամբողջականությունը եւ նույնիսկ գոյությունը:  Հայաստանն ու Արցախը  շրջապատող ներկա վտանգավոր պայմաններում, երբ աշխարահաքաղաքական նոր զարգացումներ են տեղի ունենում, 1-ին՝ անհրաժեշտ է, որ Հայաստանը բարեկամության ու ենթակայության, իր շահերի եւ ուրիշների շահերին  սահմանները հստակորեն զատորոշող դիրքորոշումներ որդեգրի եւ աչալուրջ լինի՝ Հայաստանը վերածելու Արեւելքի եւ Արեւմուտքի լարվածության հարթակի, որի հետեւանքները կարող են ծանր լինել Հայաստանի համար: 2-րդ՝ Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում հարկ է, որ  Հայաստանը դուրս գա պարտված լինելու եւ սոսկ զիջումներ կատարելու կացությունից, ավելին՝ Հայաստանը պետք է առկախի բոլոր բանակցությունները Ադրբեջանի հետ, մինչեւ որ  վերջ դրվի Արցախի շրջափակումը Ադրբեջանի կողմից: 3-րդ՝ պետք է խուսափել նոր պատերազմից, սակայն սա չի նշանակում տեղի տալ Ադրբեջանի պահանջներին: Անհրաժեշտ է որդեգրել ճկուն, բայց մարտունակ գործելաոճ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից մարդասիրական աղետ ստեղծելով քաղաքական շահեր հետապնդելը համամարդկային ոճիր է:

Նրա խոսքով՝ պետք է մերժել որեւէ մոտեցում, որը կներառի Արցախը Ադրբեջանի տարածքային անբաժան մաս:

«Կուզենք կարեւորությամբ շեշտել, որ Արցախի շրջափակման վերջ տալը եւ Արցախի ինքնորոշման կարգավիճակը առավել շեշտավորումով միջազգային հարթակ բերելը պետք է ՀՀ իշխանության արտաքին քաղաքականության կիզակետը պետք է դառնա»,-ասաց նա:

Որպես Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս՝ Արամ Ա-ն առաջարկեց, որ իշխանության, ընդդիմության, Սփյուռքի ներկայացուցիչներից բաղկացած, քաղաքական ու դիվանագիտական հարուստ փորձառություն ունեցող մի մարմին ստեղծվի, որը այս ճակատագրական փուլում բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ՝ նոր ոճով եւ մոտեցմամբ:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի երկրորդ պատգամն ուղղված էր Հայաստանի ժողովրդին. «Մեզ համար տարօրինակ է՝ Արցախի ժողովրդի ներկա ողբերգական կացության պայմաններում Հայաստանի ժողորդի լռությունը, ավելի ճիշտ անտարբերությունը: Մեր երեխաները սովամահ են լինում այնտեղ՝ Արցախում, դուք ի՞նչ եք անում Հայաստանում, փողոց իջեք, ինչի՞ կսպասեք, աշխարհը մեզ է նայում, ժողովրդի ձայնը բարձր է աշխարհի բոլոր ձայներից: Ձեր ժամանակը մի վատնեք իրար մեղադրելով, ոտքի ելեք, արդարություն պահանջեք աշխարհից: Հայաստանի մեջ կյանքը չի կարող բնական լինել, երբ Արցախում ծայրահեղորոեն անբնական է կյանքը»,- ասաց նա:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի երրորդ պատգամն ուղղված էր միջազգային հանրությանը:

«Ինչպես 1915 թվականին կազմակերպված հայերի ջարդերի ժամանակ, այնպես էլ այսօր պետք է ասենք՝ ո՞ւր է միջազգային հանրությունը: Ադրբեջանը շարունակում է խախտել իր ստորագրած հմաձայնագրի պայմանները ու նույնիսկ ազատորեն մուտք կկգործի ՀՀ սամաններից ներս, ո՞ւր է միջազգային համայնքը: ՄԱԿ-ը, Եվրոպական խորհուրդը, միջազգային իրավական կառույցները կպահանջեն Արցախի ապաշրջափակումը, սակայն Ադրբեջանը խուլ է՝ անտեսելով միջազգային օրենքի հիմնական սկզբունքները: Ադրբեջանի անպատժելիության գինը փթաստորեն կվճարեն ՀՀ-ն ու Արցախը: Հաց եւ թեյ ուղարկելով Արցախ, ստեղծված տագնապը չի լուծվի, անվտանգությունը ապահովե΄ք, ինքնորոշման իրավունքը ճանաչե΄ք, նարդասիրական ճիգերից այն կողմ, հրամայական է արցախի անվտանգությունը ապահովել՝ ինքնորոշման իրավունքը ճանաչելով: Հետեւաբար մեր սպասումն այն է, որ մեծ տերությունները դիմեն գործնական քայլերի, առաջին հերթին Ադրբեջանին ստիպելով, որ վերջ տա Արցախի շրջափակմանը, ապա քաղաքական բանակցությունների ճանապարհով միջազգային համայնքը ճանաչի Արցախի ինքնորոշումը՝ միջազգային հովանավորության ներքո»,-ասաց նա:

Արամ Ա-ն իր 4-րդ պատգամն ուղղեց Սփյուռքին՝ նշելով, որ նրանց զորակցությունը պետք է ավելի լայն ծավալ ստանա:

«Սիրելի հայոց ժողովուրդ, Արցախը կործանման  է գնում, Արցախին մենակ պետք չէ թողնել, յուրաքանչյուր հայ եւ ողջ հայությունը նվիրական պպարտավորություն ունի Արցախի նկատմամբ: Արցախի փրկություն համահայկակն առաջնահերթություն է: Սփյուռքը իր գործողությունները ներդաշնակելով Արցախի իշխանությունների հետ՝ կոչված է դիմելու այնպիսի ազդեցիկ միջոցների, որոնք կարող են Արցախի ներքին ուժականությունը ապահովել եւ արտաքին աշխարհում Արցախի ինքնորոշման անհետաձգելի հրամայականը շեշտել»,-ասաց նա:

Իր խոսքի վերջում Արամ Ա-ն պատգամով դիմեց Արցախի ժողովրդին. «Սիրելի Արցախի ժողովո΄ւրդ, Արցախը պարտված չէ, հաղթական է ու պիտի մնա հաղթական, այնքան ժամանակ, որ ձեր կյանքը ամուր հավատքով լինի շաղախված, անխորտակելի կամքով: Ողջ հայությունը ձեզ հետ է, յուրաքանչոյւր հայ, ուր էլ որ գտնվի արցախցի է, բառի ամբողջական իմաստով»:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ընդգծեց, որ Արցախը պետք է մնա հայկական. «Արցախի ժողովուրդը խորհրդարանի միջոցով արտահայտել է իրն հավաքական կամքը՝ ճանաչում հանուն փրկության, արդար պահանջը, որը իրավական հիմք ունի եւ համապաստախանում է պատմական իրողություններին եւ միջազգային օրենքին: Մենք եւս մեր ձայնը, մեր ժողովրդի ձայնը կմիացնենք Արցախի խորհրդարանին եւ համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Արցախի Հանրապետութան անկախության ճանաչումն է  միջազգային համայնքի կողմից՝ անջատում հանուն փրկության սկզբունքի համար: Հետեւաբար, ժողովուրդ հայոց՝ ի սփյուռ աշխարհի, եկեք միասնաբար եւ քաջաբար քայլենք այս ճանապարհով»: