Նիկոլ Փաշինյանի անընդունելի հայտարարությունը. “Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում են անկլավները”

Ադրբեջանի տարածքային ամբողջականության 86.600 քառակուսի կմ-ի մեջ մտնում են անկլավները: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի՝ 29 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականության մեջ էլ մտնում է Արծվաշենը: Անկլավների վերաբերյալ տարբերակները մի քանիսն են:

Դրանցից մեկը կարող է լինել հետեւյալը՝ գծի երկու կողմերում գտնվող անկլավային տարածքները մնում են այն կողմի վերահսկողության ներքո, որտեղ գտնվում են:

 

Մյուս տարբերակն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Արծվաշենը վերադառնա Հայաստանի ինքնիշխանության ներքո, մյուս տարածքները՝ Ադրբեջանի: Այսպիսինն  է դիրքորոշումը քաղաքական առումով, բայց իրավական կողմը դեռ պետք է ուսումնասիրել»,- ասաց նա:

Ավելի ուշ մեկ այլ լրագրողի ճշգրտող հարցին, թե արդյոք Հայաստանի 29 800 քառակուսի կմ–ի մեջ մտնում են Տիգրանաշենը եւ Տավուշի անկլավները, Փաշինյանը պատասխանեց. «Ոչ»։