ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Հակաահաբեկչական դաշինքին միանալու վերաբերյալ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) որոշում է արձագանքել Արցախի Հանրապետության նախագահի կոչին ու միանալ հակաահաբեկչական դաշինքին։

Հաշվի առնելով այն փաստը, որ
2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ ձեռնարկած ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ, Մերձավոր Արեւելքի ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ, նոր սպառնալիքներ է ստեղծում կովկասյան տարածաշրջանում, ուղղված եւ Արցախի Հանրապետության, եւ ՀՀ-ի, եւ տարածաշրջանի բոլոր պետությունների համար։

Նկատի առնելով՝
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունը կոչը երկրներին միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու վերաբերյալ, 6 Հոկտեմբեր, 2020։

Ինչպես նաեւ
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) նախագահ Ռադիկ Խամոյանի հայտարարությունը այն մասին, որ «Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) վճռական է պաշտպանելու հայ ժողովրդի իրավունքները եւ, ըստ այդմ, կոչ է անում Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներին զինվորագրվել Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը եւ Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության տարածաշրջանային ուժերին հրահանգում է, իրենց իսկ կանոնադրության սկզբունքների համաձայն, համալրել Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ուժերի շարքերը», 27․09․2020։

Հիմնվելով
— ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի՝ «Անհատական եւ հավաքական ինքնապաշտպանության իրավունքի» մասին, 26 հունիսի 1945 թ.,
— «Արեւմտյան Հայաստանի հայերի Մշտական, զինյալ, դրական չեզոքության մասին» որոշման վրա, ընդունված 29.03.2011 թ.,
— «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին» հրամանագրի վրա, ընդունված 26.12.2012 թ.,
— ՄԱԿ–ի Անվտանգության Խորհրդին, ՄԱԿ–ի անդամ պետություններին, Սեւրի Խաղաղության դաշնագիրը ստորագրած պետություններին ուղղված դիմումի, «Մերձավոր Արեւելքի հայության ինքնապաշտպանության ուժեր կազմավորելու մասին» որոշման վրա, ընդունված 06.04.2014 թ.,
— Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անվտանգության Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերը կազմավորելու վերաբերյալ» որոշման վրա, ընդունված 08.01.2018 թ.։

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) որոշում է արձագանքել Արցախի Հանրապետության նախագահի կոչին ու միանալ հակաահաբեկչական դաշինքին՝ ապահովելու համար հայ ժողովրդի գոյություն ունենալու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը Արցախի Հանրապետությունում, ՀՀ-ում, Կովկասյան տարածաշրջանում, Մեծ Մերձավոր Արեւելքում եւ ամբողջ աշխարհում։

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Քարտուղար`
Դիանա Գրիգորյան

18.10.2020 թ.

***

Ծանոթագրություն
1. Արցախի նախագահը կոչ է անում երկրներին միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել, 6 Հոկտեմբեր, 2020 — https://armenpress.am/arm/news/1030629.html
2. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Հայտարարությունը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի կապակցությամբ, 27․09․2020 – http://citizenship-western-armenia.info/archives/4300
3. Որոշում Արեւմտեան Հայաստանի հայերի եւ Արեւմտեան Հայաստանի Մշտական, Զինեալ, Դրական Չեզոքութեան մասին, 29․03․2011 — http://elections-western-armenia.info/archives/1314
4. Որոշում «Արեւմտեան Հայաստանի հայերի Պաշտպանութեան ուժեր կազմաւորելու վերաբերեալ», 10 հունվար 2018 թ. — http://citizenship-western-armenia.info/archives/2374