Պատերազմն անխուսափելի է. Պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը Իրանի եւ Հնդկաստանի հետ սերտ համագործակցության կոչ է անում

Այսօրվա Ադրբեջանի հետ խաղաղությունն անհնար է։ Մենք պետք է պատրաստվենք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի, որն ամեն վայրկյան կարող է թակել մեր դուռը։ Մենք չպետք է խուսափենք պատերազմի մասին մտածելուց, այլ պետք է տրամադրվենք, որ այն անխուսափելի է։ Այս մասին հոկտեմբերի 6-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով, օրակարգը պետք է լինի ոչ թե խաղաղ, այլ պետք է կապվի պատերազմին նախապատրաստման հետ։

«Ոչ մի փաստաթուղթ չի ապահովի Հայաստանի անվտանգությունը։ Նոյեմբերի 9-ի նույն հայտարարության տակ գերտերության ստորագրությունն է, բայց նույնիսկ հումանիտար խնդիրները չեն լուծվում»,- պարզաբանեց նա։

 

Ոսկանյանը կոչ արեց սերտ համագործակցել Իրանի եւ Հնդկաստանի հետ, որոնք զսպում են Ադրբեջանի ախորժակները՝ միաժամանակ ընդգծելով. «Ուզու՞մ ենք արդյոք շարունակել ունենալ պետության կարգավիճակ։ Եթե այո, ապա նման ցանկությունները անհամատեղելի են օտար պետության, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի կամ այլ երկրի բանակին ապավինելու մտքերի հետ։ Մեր խնդիրների արմատը ոչ թե Իրանում, Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում է, այլ մեր մեջ է»։

News.am