Սպասում եք, որ ադրբեջանցիներն ավարտե՞ն 1915-ի ցեղասպանությունը. Վալերի Բուայե

Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն սուր քննադատության է ենթարկել ֆրանսիական ԶԼՄ-ներին եւ ԵՄ-ին՝ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների վերաբերյալ անգործության համար։

«Ֆրանսիական լրատվամիջոցներ եւ ԵՄ, ինչի՞ եք սպասում, որ ինչ-որ բան անեք փոքր եւ ժողովրդավար Հայաստանի համար։ Տիկին ֆոն դեր Լեյեն, սպասում եք, որ ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցները ավարտի՞ն հասցնեն 1915 թվականի ցեղասպանությունը։

Արդյո՞ք հայկական արյունն ավելի էժան է, քան ուկրաինացիները»,- գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչը Twitter-ի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ այսօր Telegram-ի ալիքներում տարածվել է ադրբեջանցի զինվորականների կողմից անզեն հայ զինվորների մահապատժի ենթարկելու սարսափելի տեսանյութը։