ԱՄՆ Կոնգրեսում պաշտոնապես ներկայացրել են Հայաստանում եւ Արցախում Ադրբեջանի հանցագործությունները դատապարտող բանաձեւ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիրը պաշտոնապես ներկայացրել է Հայաստանում եւ Արցախում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները դատապարտող բանաձեւ։ Նա կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ եւ դիմել միջազգային տրիբունալներին՝ համապատասխան հետաքննություն անցկացնելու համար։

Բանաձեւը նաեւ կոչ է անում հետաքննել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անօրինական պահումը, դատապարտում է հայկական եկեղեցիների եւ պատմական հուշարձանների ոչնչացումը եւ աջակցություն հայտնում Հայաստանի ու Արցախի տարածքային ամբողջականությանը։ Ջեքի Սփիրին միացել են ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Աննա Էշուն։