ԱՄՆ-ն մտադիր է առնվազն 60 մլն դոլար հատկացնել Հայաստանին

ԱՄՆ-ի հատկացումների կոմիտեն առնվազն 60 միլիո դոլարի աջակցություն է առաջարկում Հայաստանին տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արտադրողականության, էներգետիկ անկախության, ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ այլ նպատակների համար:

Կոմիտեի հանձնարարականը նաեւ առնվազն 2 միլիոն դոլար է ներառում՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման համար։

«Կոմիտեն շարունակում է մտահոգված լինել Լեռնային Ղարաբաղում հակամարտության մարդասիրական ազդեցությամբ եւ դրանից բխող խնդիրներով՝ բնակարանային, պարենային ապահովության, ջրամատակարարման, առողջության եւ մարդու այլ կարիքների ոլորտներում», — նշվում է զեկույցում։