ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասում բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական է նշանակել Ֆիլիպ Ռիքերին, որն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահի գործառույթներ, նշվել է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
Ռիքերն այս վճռական շրջանում կդառնա նաեւ ԱՄՆ-ի պատվիրակության առաջատար բանակցողը Ժնեւի միջազգային բանավեճերում։
Հաղորդագրությունում նշվել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստանին եւ Ադրբեջանին օգնության ցուցաբերմանը ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններում։
«Ռիքերը երկկողմ հիմքով փոխգործակցելու է համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերի շրջանակում նպաստելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսությանը»,- նշվել է հայտարարությունում։