Սա լինելու է աշխարհաքաղաքական ու բարոյահոգեբանական կատաստրոֆա. Դավիթ Բաբայան

Ադրբեջանի գերնպատակներից մեկն է ինչ-որ ձեւով ՀՀ-ն ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«Ադրբեջանի գերնպատակներից մեկն է ինչ-որ ձեւով ՀՀ-ն ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս: Սա լինելու է աշխարհաքաղաքական ու բարոյահոգեբանական կատաստրոֆա: Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կազմում լինելը, եթե նույնիսկ ողջ աշխարհն այդ կարծիքն ունենա, մենք կարող ենք այդ վիճակից դուրս գալ, բայց ամբողջ աշխարհն այդ կարծիքին չէ:

Բոլոր հնարավորությունները կան փրկել ու պահպանել գոնե այն, ինչ մնացել է Արցախից ու չկլանվել վերջնականապես Ադրբեջանի կողմից, ամեն ինչ կախված է մեզանից »,- գրել է նա:

News.am