Ադրբեջանական սադրանք. Լեռնային Ղարաբաղ բառ չկա, եւ բրյուսելյան վերջին հանդիպումը եւս մեկ անգամ ապացուցեց դա. Իլհամ Ալիեւ

Լեռնային Ղարաբաղ բառ չկա, եւ բրյուսելյան վերջին հանդիպումը եւս մեկ անգամ ցույց տվեց դա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Մենք լուծել ենք այս հարցը, ուզում է Հայաստանը, թե ոչ, ամբողջ աշխարհն է դա ընդունում։ Մենք լուծել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վարչական տարածքին, ապա այն Ադրբեջանի տարածքում գոյություն չունի։ Ուստի միջազգային կառույցների լեքսիկոնում Լեռնային Ղարաբաղ բառ չկա, եւ բրյուսելյան վերջին հանդիպումը եւս մեկ անգամ դա ցույց տվեց։ Ճիշտ է, Հայաստանում հիմա նորից աղմուկ են բարձրացնում այս հարցով, եւ, ինչպես ասում են, գլուխները պատին են տալիս, բայց դա է իրականությունը, եւ նրանք ստիպված են հաշտվել այդ իրականության հետ»,- հայտարարել է Ալիեւը։

News.am