Տեսակետ. «Ռուս-հրեից համաձայնություն՝ նաեւ «հայկական հողի» վրա»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Իսրայելի վարչապետ Բենեթից՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերի համար։ Բենեթն ընդունել է ներողությունը և շնորհակալություն հայտնել պարզաբանման համար, տեղեկացնում են ռուսական եւ հրեական լրատվամիջոցները։

Լավրովի հայտարարությունները Զելենսկիի եւ Հիտլերի հրեական ծագման եւ հակասեմիտիզմի հրեական «ակունքների» վերաբերյալ Իսրայելում գնահատել են որպես Հոլոքոսթը կասկածի տակ դնելու փորձ, ռասիզմ։ Երկու օր տեւած դիվանագիտական «փոխհրաձգության» ընթացքում Ռուսաստանում «հիշեցրին», որ Իսրայելը 1948 թ․ իր ստեղծմամբ պարտական է Ստալինին ու ԽՍՀՄ-ին, որն առաջինը ճանաչեց հրեից պետությունը եւ հանդես եկավ որպես անվտանգության երաշխավոր։ Ավելին, նշվում է, որ Ռուսաստանը ներկայում նույնպես այդ դերն է խաղում Իսրայելի համար, ապահովելով պաշտպանություն Սիրիայից եւ Իրանից։ Ռուսաստանը ճանաչեց նաեւ Գոլանի պատկանելությունն Իսրայելին։

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը Կրեմլը նյարդային արձագանքեց, ժխտելով ցեղասպանության փաստը։ Կրեմլի խոսնակը նշեց, որ եթե Վաշինգտոնում հասկանային Օսմանյան կայսրության պատմությունը, նման որոշում չէին ընդունի։ Հայաստանից իհարկե որեւէ բողոք չհնչեց, բացի մեկ-երկու մեկնաբաններից, Պուտինն էլ ներողություն չխնդրեց հայերից։

Ռուս-հրեից քաղաքական գործակցությունն անկասկած կառուցվում է նաեւ «հայկական հողի» վրա, Վիլսոնյան Հայաստանի ոչնչացումից մինչեւ Հայաստանի դեմ 2020-ի ագրեսիան, որին Իսրայելը բազմակողմ ռազմական-դիվանագիտական մասնակցություն ցուցաբերեց, իսկ աշխարհով մեկ հրեական շրջանակներում ծայր առավ բնույթով տեղ-տեղ նացիստական հակահայ արշավ։ 2020-ի աշնանը համատեղ արշավն ուղղված էր նաեւ Իրանի դեմ՝ Թեհրանի միջազգային մեկուսացման, մասնավորապես միջուկային գործարքի կնքումը թույլ չտալու նպատակով։

Այսօր Նիկոլ Փաշինյանը Իսրայելի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Բենեթին, որում մասնավորապես ասվում է, որ «Երկհազարամյա ընդհատումից հետո հրեական պետականության վերածննդի փաստը վկայում է, որ պատմական արդարությունն ի վերջո միշտ հաղթանակում է՝ բոլոր ողբերգություններին ու աղետներին հակառակ»: 1948-ին հրեական պետականության վերածնունդը հնարավոր դարձավ նաեւ մեկ այլ «պատմական արդարության» չկայացման՝ Երկրորդ աշխարհամարտից հետո 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերով Թուրքիային անցած հայկական տարածքների վերադարձը չեղարկելու հետեւանքով։ Հայաստանի դեմ 2020-ի ռուս-թուրքական արշավի պատճառը հենց 1921-ի պայմանագրերի իրավական առավելագույն ժամկետի սպառումն էր։

Հրեից պետության շահագրգռությունը հայկական պետության չկայացմամբ ունի հստակ, ավելի քան երկուհազարամյա վաղեմության հիմք՝ Երուսաղեմի օկուպացիան Տիգրան Մեծի կողմից, տարածքների ընդգրկումը հայկական առաջին կայսրության կազմում, հարյուր հազարավոր հրեաների տեղահանումն ու հայացումը։ Թել Ավիվն առայժմ կարող է անհոգ մնալ ու անադեկվատ անձնավորության շնորհավորանքներն ընթերցել։ Առայժմ, քանի որ ոչ ոք չի մոռացել 2020-ի աշունը։

Lragir.am