Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի բարձրագույն հրամանատարական կազմին շնորհվել է բարձրագույն զինվորական կոչումներ

Հայոց բանակի 30-ամյակի եւ Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի կազմավորման 4-ամյակի, Արցախյան ազատամարտում անմնացորդ ու հերոսական նվիրումի ու մասնակցության,

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար,

Հիմնվելով՝

  • «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի 44-րդ հոդվածի, 21 հունվար 2014 թ.,
  • «Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ» Օրենքի, 11 հունվար 2018 թ.,
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անվտանգության Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի հրամանատարական կազմին զինվորական կոչումներ շնորհելու մասին» որոշման, 25 հունվար 2022 թ.,

 Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահի հատուկ հրամանագրերով Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի բարձրագույն հրամանատարական կազմին շնորհվել է բարձրագույն զինվորական կոչումներ, հաշվի առնելով՝ նրանց պատասխանատվության աստիճանը եւ զբաղեցրած դիրքը։

 Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի ձեւավորման գործընթացը մեկնարկել է այն բանից հետո, երբ 2011 թ․ մարտի 29-ին կայացվել է որոշում Արեւմտյան Հայաստանի հայերի մշտական, զինված, դրական, ակտիվ չեզոքության մասին, պաշտպանելու համար հայերի եւ մերձավորարեւելյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը։

Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերը ստեղծվել են տարածաշրջանային միավորումների սկզբունքով՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի ու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հրամանատարության ներքո։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Կառավարության մամուլի ծառայություն

 28.01.2022 թ