VIDEO — Ակադեմիկոսներ Մարտիկ Գասպարյանի և Արտաշես Միքայելյանի հարցազրույցը՝ 2021 թվականի նոյեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում 4 հրաշալի գրքերի շնորհանդեսի արդյունքների և նշանակության մասին։

2021 թ. նոյեմբերի 23-ին «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են՝ 2021 թվականի նոյեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում տեղի ունեցած 4 գրքերի հրաշալի շնորհանդեսի կազմակերպիչներ եւ սույն գրքերի հեղինակներ՝

Տնտեսագիտության և Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու, Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավական-գիտական կենտրոնի նախագահ, Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնի ղեկավար, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավոր, Խորհրդարանի Հայերի Ցեղասպանության հետեւանքով հասցված վնասի վերականգնման ու հատուցման հարցերի հատուկ հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարտիկ Գասպարյանը,

եւ Ռուսաստանի բնական  գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, «Արարատ» միջազգային գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (Փարիզ, Ֆրանսիա), Մոսկվայի Մենեջմենթի, էկոնոմիկայի եւ ինովացիայի ինստիտուտի պրոֆեսոր, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավոր, Խորհրդարանի տնտեսության եւ ֆինանսների հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ, Մոսկվայի հայ համայքի խորհրդի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Միքայելյանը,

որոնք պատասխանեցին «Նոյյան Տապան» լրատվական-վերլուծական գործակալության գլխավոր տնօրեն, հեղինակային ծրագրի ղեկավար Տիգրան Հարությունյանի բարձրացրած հարցերին։

Քննարկման թեման՝ 2021 թ. նոյեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում տեղի ունեցած 4 գրքերի շնորհանդեսի արդյունքների և նշանակության մասին:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում շնորհանդեսի ժամանակ ներկայացվեցին հետևյալ 4 գրքերը.

1) «Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակը. չեղարկման խնդիրները» («100-летие Московского и Карского договоров, проблемы денонсации»),

2) «Մշակութային ցեղասպանություն» («Культуроцид»),

3) «Լեռնայաստան» («Լեռնային Հայաստան») («ЛернаАйастан» («Горная Армения»),

4) ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական աշխատությունների ժողովածու «Հայոց ցեղասպանության մշակութային եւ նյութական հետեւանքների հաղթահարման մեթոդաբանությունն ու գործիքակազմը» (Сборник научных трудов Института истории НАН РА, «Методология и инструменты преодоления культурных и материальных последствий Геноцида армян», куда вошли методологии по оценке ущерба культурному наследию от последствий Геноцида армян):