Category: Նորութիւններ

VIDEO — Սենսացիոն հայտարարություն. Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթխ Կովինդը պաշտպանում է Արցախի հայությանը և սպառնում է խստորեն պատժել Թուրքիային և Ադրբեջանին

Սենսացիոն հայտարարություն Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթխ Կովինդը պաշտպանում է Արցախի հայությանը և սպառնում է խստորեն պատժել Թուրքիային և Ադրբեջանին *** Сенсационное заявление

Continue reading

Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին. Արցախի նախագահ

Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին (զոհվել եւ վիրավորվել են), իսկ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա, մասնավորապես, գրել է.

Continue reading

National Interest. ԱՄՆ-ի կողմից Կոսովոյի ճանաչումը նախադեպ է Արցախի համար

Կոսովոյի ճանաչման դեպքում հիմքեր են դրվել վերականգնողական անջատման (սեցեսիայի) համար, որն ուղղակիորեն կապված է Արցախի դեպքի եւ Ադրբեջանի կողմից էքզիստենցիալ սպառնալիքի առաջ ինքնորոշման իրավունքի հետ, գրում է National Interest-ը:

Continue reading

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում պատերազմական հանցագործության հնարավորության մասին

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարել է պատերազմական հանցագործության հնարավորության մասին Լեռնային Ղարաբաղում, հղում անելով Reuters-ին տված հանձնակատարի հարցազրույցին՝ նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Continue reading

Փաշինյանը նամակ է հղել Պուտինին՝ ՀՀ անվտանգության ապահովման համար սահմանելու ՌԴ աջակցության տեսակները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ

Continue reading

ՄԽ համանախագահների հետ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները

Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների

Continue reading

VIDEO — ՊԲ 7-8 ժամկետային զինծառայող համառ մարտերից հետո փախուստի են մատնել հակառակորդի 100 հոգանոց խմբին

Արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային ուղղությամբ 7-8 ժամկետային զինծառայող իրենց սպաների հետ սեպտեմբերի 29-ին մոտ 3 ժամ տևած համառ մարտերից հետո կարողացել են փախուստի մատնել թշնամու 100 անդամ ունեցող հարձակվող խմբին: Ինչպես

Continue reading

Բերձորի ուղղությամբ ադրբեջանական բանակը խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից

Ադրբեջանական բանակի զինծառայողները, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել են Արցախի Բերձոր քաղաքի ուղղությամբ զբաղեցրած դիրքերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում։ Ծավալված

Continue reading

Արկադի Տեր-Թադևոսյանն ասում է՝ Շուշին չեն կարողանա գրավել, դա բացառված է

1992 թվականին Շուշիի ազատագրման ռազմական օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանն ասում է՝ Շուշին գրավելն այդքան էլ հեշտ չէ, որ հակառակորդը կարողանա հասնել իր նպատակին։ «Շուշին բերդ է։ Եթե նրանք սկսեն հարձակվել, նրանք քաղաքը վերցնել չեն կարողանա։ Դա քաղաք-ամրոց է։

Continue reading

Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել օպտիմալ լուծում. Նիկոլ Փաշինյան

Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի օպտիմալ լուծում, սակայն խնդիրն այն է, որ դա պետք է հավանության արժանանա հակամարտության բոլորի կողմերի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է «The Telegraph»-ին տված հարցազրույցում: «Ես կողմ եմ հակամարտության գոտի ռուս խաղաղապահների մուտքին:

Continue reading

ԱՄՆ-ն առաջարկում է ԼՂ-ում տեղակայել սկանդինավյան երկրների խաղաղապահներին

Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջարկում է Լեռնային Ղարաբաղում տեղակայել սկանդինավյան երկրների խաղաղապահներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը:

Continue reading

Օ’Բրայենն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավմանը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը նշել է, որ չնայած Թուրքիայի ժխտումներին, կան բազմաթիվ տեղեկություններ, որ այդ երկիրը սիրիացի վարձկանների է ներգրավում Լեռնային Ղարաբաղի պատերազմում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Օ’Բրայենն ասել է Լոս Անջելեսի

Continue reading

Արցախում ոչնչացվել են պրոթուրքական խմբավորման 3 հրամանատարները. Wargonzo

Արցախում ոչնչացվել են պրոթուրքական խմբավորման 3 հրամանատարները: Այդ մասին հաղորդում են Դամասկոսում Wargonzo-ի աղբյուրները: Սիրիական հատուկ ծառայություններին հայտնի է դարձել ահաբեկիչների առնվազն երեք դաշտային հրամանատարի անուն՝ Հուսեյն Ալ Թավի, Ֆիրաս Ուվեդ, Աբդուլ Լաթիֆ Հասան:

Continue reading

VIDEO — Գիշերը Շուշիի կիրճի մեջ 400 հոգու լցրին ու ջարդին մերոնք. Գագիկ Մելքոնյան

ArmLur.am-ը զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ` պարզելու համար, թե այժմ ինչ իրավիճակ է առաջնագծում: Մելքոնյանը նշեց, որ գիշերը Շուշիի հատվածից ներթափանցման փորձ է արվել թշնամու կողմից, սակայն հայկական կողմը դրանց շրջափակման է գցել ու արդեն կիրճում «սատկացրել»: Մեր զրուցակիցը հայտարարեց, որ մոտ 400 զոհ ունի թշնամին:

Continue reading

Արցախի ՊԲ-ն գիշերը ոչնչացրել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ

Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից ամբողջ գիշերվա ընթացքում շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ: 

Continue reading

Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած հատվածում հայկական կողմը դիրքային բարելավումներ է ունեցել

Հայկական զինված ուժերը  Բերձորից մինչև Արաքսի ափը ընկած հատվածում  որոշակի դիրքային բարելավումներ են ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝  նշելով, որ օրվա ընթացքում ողջ ռազմաճակատի երկայնքով շարունակվել են մարտերը, սակայն ոչ մեծ ինտեսիվությամբ:

Continue reading

Իրանը ՀՕՊ համակարգեր է տեղակայել երկրի հյուսիսարեւմտյան սահմաններին

Իրանը ՀՕՊ համակարգեր է տեղակայել երկրի հյուսիսարեւմտյան սահմաններին Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության պատճառով: Այս մասին հայտարարել է բրիգադային գեներալ Ալիրեզա Սաբահիֆարդը՝ նշելով, որ «հակամարտության սկզբից Իրանն իր լավագույն ՀՕՊ համակարգերն է տեղակայել հյուսիարեւմտյան նահանգներում եւ ուշադիր հետեւում է այդ տարածաշրջանում երկնքին»,

Continue reading

Էսկալացիա Լեռնային Ղարաբաղում․ Սիրիայից 25 վարձկանների դիերը տեղափոխվել են հյուսիսային Հալեպ

Սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) ակտիվիստները հետեւել են Թուրքիային աջակցող, Լեռնային Ղարաբաղում արյունահեղ մարտերում զոհված Սիրիայից 25 վարձկանների դիերի տեղափոխմանը, փոխանցում է Syriahr-ը։ Սիրիական դիտորդական կենտրոնի ակտիվիստները վերջին մի քանի ժամում փաստագրել են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերում Սիրիայից 29 գրոհայինների մահը,

Continue reading

Թշնամին Շուշիից գտնվում է առավելագույնը 5 կմ հեռավորության վրա. պետք է միավորվել ու պատժել թշնամուն. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձով է հանդես եկել: Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես 1992-ին, երբ մեր հաղթարշաբը սկսվեց Շուշիի ազատագրումից, այսօր էլ մեր հաղթարշավը պայմանավորված է Շուշիի պաշտպանությունից: Թշնամին գտնվում է այստեղից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա, առավելագույնը 5: Թշնամու գերնպատակն է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին:

Continue reading

Երևանն անհերքելի ապացույցներ ունի առ այն, որ Թուրքիան Սիրիայից եւ Լիբիայից զինյալներ է ուղարկում Ղարաբաղ

Երևանն անհերքելի ապացույցներ ունի առ այն, որ Թուրքիան զինյալներ է ուղարկում Սիրիայից եւ Լիբիայից Լեռնային Ղարաբաղ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: «Սիրիայից եւ Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներկայության եւ Թուրքիայի կողմից շարունակական ուղարկման (Ղարաբաղ- խմբ.) անհերքելի փաստացի ապացույցներ կան:

Continue reading