Category: Նորութիւններ

Լոնդոնի մետրոյում Շուշին ադրբեջանական ներկայացնող պաստառները հանվում են․ դեսպանություն

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության, ինչպես նաեւ Միացյալ Թագավորությունում գործող մի շարք համայնքային կազմակերպությունների ներկայացված բողոքներից հետո, հայկական պատմամշակութային ժառանգությունը՝ որպես ադրբեջանական ներկայացվող պաստառները հանվում են Լոնդոնի մետրոյի կայաններից։ Այս մասին հայտնում է Միացյալ Թագավորությունում

Continue reading

Բաքվի և Անկարայի ցեղասպան քաղաքականությունը չարժանացավ միջազգային հանրության համարժեք գնահատականին. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն Շուշիի հայ բնակչության ջարդերի տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամտ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «101 տարի առաջ այս օրը Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները, թուրքական կանոնավոր բանակի և բազմաթիվ զինված ավազակախմբերի հետ համագործակցությամբ, կազմակերպեցին Շուշիի հայ ազգաբնակչության կոտորածը՝ գրեթե հիմնովին ավերելով Արցախի պատմական մայրաքաղաքը: Շուշիի ցեղասպանությունը

Continue reading

Ինչպես եւ որքանով է Բաքուն գնում գերմանացի քաղաքական գործիչներին

Գերմանիայի Բունդեսթագում լուրջ կոռուպցիոն աղմուկ է բարձրացել: Ըստ ամենայնի, գերմանացի մի քանի քաղաքական գործիչներ փորձել են անձնական օգուտ քաղել Ադրբեջանի իշխանությունների հետ ունեցած իրենց կապերից: Այս կապակցությամբ ԳԴՀ դատախազության ուշադրությունը սեւեռվել է առաջին հերթին ԳԴՀ-ում իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության երկու անդամների՝ Ակսել Ֆիշերի եւ Մարկ Հաուպտմանի վրա,

Continue reading

«Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտն այսօր մարզային այցի ժամանակ կրկին անցել է հին մասնագիտությանը՝ խաբեությամբ, նույն սուտը հարյուր անգամ անամոթաբար կրկնելով և բանակցային գործընթացի պատմությունը սեփական քաղաքական, նույնն է թե՝ ապազգային նպատակներին հարմարեցնելով, մարդկանց մոլորեցնելուն: Այս մասին ասվում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Continue reading

Գեներալ Տեր-Գրիգորյանց. “Ի՞նչ է ձեզ հետ կատարվում, հայե՛ր, որտե՞ղ է ձեր ուղեղը”

Հայերը ոսկորի պես կանգնած են թուրքական աշխարհի կոկորդին: Իսկ ովքե՞ր մեզ դարձրին ոսկոր, հենց իրենք` թուրքերը, սակայն այստեղ իր դերակատարությունն ուներ նաեւ Ռուսաստանը: Այս տեսակետին է 90-ականներին ՀՀ պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած եւ այժմ ՌԴ-ում բնակվող ԽՍՀՄ եւ ՀՀ գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ:

Continue reading

Սպիտակ տանը հայտնել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բայդենի մտադրության մասին. լրատվամիջոց

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է կատարել Առաջին աշխարհամարտի տարիներին իրագործված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստումը, հունական Kathimerini-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը: Ի պատասխան սենատոր Բոբ Մենենդեսի նախաձեռնած եւ երկու կուսակցություններից 36 այլ սենատորների կողմից ստորագրված նամակին արձագանքելու մասին հարցին՝ մամուլի քարտուղարն ասել է, որ Բայդենի վարչակազմը պարտավորություն է ստանձնել

Continue reading

VIDEO — Սլավիկ Գալստյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշի և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի առաջին մրցումային օրը Հայաստանի 4 ներկայացուցիչներից միայն մեկը դուրս եկավ կիսաեզրափակիչ: 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը տարավ 3 հաղթանակ և երեկոյան մրցահերթում կպայքարի օլիմպիական ուղեգրի համար: 2019թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ) որակավորման փուլում 9:6 հաշվով հաղթեց բելառուս Ալեքսանդր Լիավոնչուկին, իսկ 1/8 եզրափակիչում …

Continue reading

VIDEO — Լենին-Աթաթուրք խայտառակ պայմանագրի 100-ամյակը. Ակադեմիկոսներ Մարտիկ Գասպարյանը և Արտաշես Միքայելյանը պայմանագրի քաղաքական և իրավական նշանակության և դրա հետևանքների, ինչպես նաև Ռուսաստանի հայ համայնքի դիրքորոշման մասին

2021 թ. մարտի 20-ին «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են  Տնտեսագիտության և Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու, Ռեպարացիաների և ռեստուտիցիաների գնահատման և փորձագիտության միջազգային անկախ իրավական  կենտրոնի ղեկավար, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի (ԱԺՀՄՄԱ) փոխնախագահ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի

Continue reading

VIDEO — Սիսիանի օդանավակայանում տեղակայված են ռուսական զորքեր․ Սիսիանի քաղաքապետ

Սիսիանի օդանավակայանում տեղակայված են ռուսական զորքեր։ Այս մասին այսօր` մարտի 20-ին «Վերածնվող Հայաստան»  կուսակցության վարչության մամուլի ասուլիսին ասաց Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։ «Չմանրամասնեմ՝ քանի հոգի, ինչ քանակությամբ, բայց տեղակայված են» ,- նշեց

Continue reading

VIDEO — Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությունը. Կոմունիկացիաների բացումը ձեռնտու է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին

Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությունը. Կոմունիկացիաների բացումը ձեռնտու է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին: Այս մասին այսօր՝  2021 թ, մարտի 20-ին, Արագածոտնի մարզ կատարված այցի ժամանակ Ներքին Բազմաբերդում իր ելույթում ասաց նա:

Continue reading

Հրապարակ. Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դրժեց իր խոսքը և կմասնակցի արտահերթ ընտրություններին

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ դրժեցին իրենց խոսքը, հրաժարվեցին  Հայրենիքի փրկության շարժման օրակարգից եւ համաձայնեցին Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ  ընտրությունների գնալ: «Ոչ մեկ ոչ մի բան չի

Continue reading

Tert.am. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը խախտել է իր խոսքը. Մենք մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին

Մենք մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին: Այս մասին Tert.am-ի  հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: «Այո մենք մասնակցելու ենք, բայց ինչ ձևաչափով՝ դեռ չեմ  կարող ասել, կուսակցությունում քննարկում կիրականացնենք և կհայտարարենք»,-ասաց նա և ընդգծեց, որ այս

Continue reading

Ahval. Կան մի շարք պատճառներ կարծելու, որ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Մի շարք պատճառներ կան կարծելու, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, գրում է Իլհան Թանիրը Ahval պորտալում իր հոդվածում: «ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ազդեցիկ նախագահ Բոբ Մենենդեսը երկկուսակցական նամակի տակ ստորագրահավաք է սկսել, որով նախագահ Ջո Բայդենին կոչ է անում ամբողջությամբ եւ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը»

Continue reading

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը դիմել է Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների համաձնաժողովը դիմել է երկրի նախագահ Ջո Բայդենին կոչ անելով ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության փաստը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Մենք գրում ենք այսօր, որ հորդորենք Ձեզ պաշտոնապես ճանաչել Հայոց Ցեղասպանության մասին ճշմարտությունը»,-ասված է Բայդենին ուղարկված նամակում:

Continue reading

VIDEO — Արսեն Հարությունյանը նվաճեց Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը

Արսեն Հարությունյանը (57 կգ) նվաճեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ ոսկե մեդալը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Եզրափակիչ դուրս եկած ու Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած 21-ամյա Հարությունյանը ոսկե մեդալը վիճարկեց բուլղարացի Գեորգի Վանգելովի հետ և հաղթեց 8:3 հաշվով:

Continue reading

VIDEO — Վազգեն Թևանյանը տապալեց ադրբեջանցուն և նվաճեց ոսկե մեդալ

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Վազգեն Թևանյանը (65 կգ) շանս չտվեց ադրբեջանցի Հաջի Ալիևին և նվաճեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթողի կոչումը: Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի նկատմամբ:

Continue reading

Փորձագետը՝ Հայաստանում Ռուսաստանի ռազմական եւ քաղաքական ներկայության ընդլայնման կարեւորության մասին

Նոր իրողությունների համատեքստում կարեւոր է առաջիկայում ընդլայնել Ռուսաստանի ռազմական եւ քաղաքական ներկայությունը Հայաստանում: Այս մասին մարտի 19 «Հայ-ռուսական ռազմավարական միության արդի հիմնախնդիրները ժամանակակից սպառնալիքների եւ մարտահրավերների առջեւ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ ղեկավար, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Continue reading

Փորձագետ. Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը գտնվում են հակառակ բեւեռներում

Հայ-ռուսական հարաբերությունները կարեւոր ենթատեքստեր ունեն: Ռուսաստանը տարածաշրջանում հետապնդում է իր շահերը, որոնք համատեղելի չեն Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի հետ, եւ դա ակնհայտ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Մի կողմից, Թուրքիան թշնամական պետություն է մեզ համար, մյուս կողմից` Ռուսաստանը մեր դաշնակիցն է: Ռուսաստանի եւ Թուրքիայի …

Continue reading

Arab News. Դաշնակիցներ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ բախումն անխուսափելի է

Դարերի ընթացքում առնվազն 12 անգամ միմյանց դեմ մարտնչած Թուրքիան եւ Ռուսաստանը դժվար թե դաշնակիցներ դառնան, գրում է Arab News-ը: 2015-ին, երբ Թուրքիան խոցեց ռուսական ռազմական ինքնաթիռը, նրանց միջեւ ցանկացած համաձայնագիր ավելի անհավանական էր թվում: Իսկ Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը մեկ տարի անց պատերազմի պատրվակ դարձավ: Զարմանալի է, սակայն այդ ժամանակվանից ի վեր իրականությունն այն …

Continue reading

ԵԱՏՄ ինստիտուտի տնօրենը թվարկել է Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտության մեղավորներին

Հայաստանում հասարակությունը զբաղված է Արցախում պատերազմում կրած պարտության պատասխանատուներին փնտրելով: Սակայն պատերազմում միայն երեք հիմնական մեղավոր կա. մեղավոր են համաշխարհային ուժերը, որոնք խաղարկում են հայ-ադրբեջանական խաղաքարտը, մեղավոր է ագրեսորը՝ ի դեմս Ադրբեջանի եւ Թուրքիայի, ինչպես նաև հայ հասարակության պառակտումը (???): Դրանում պատասխանատու են Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը (???): Այս մասին  «Հայ-ռուսական ռազմավարական միության արդիական խնդիրները

Continue reading