Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) վրա հարձակման հետ կապված՝ NEWS.am — ը ներկայացնում է արտակարգ տեսանյութերի լրատվական թողարկում՝ ռուսերենով:.
Category: Մամուլ
Որդիս, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ աշխարհում, անմահացավ, վիշտս ծանր է․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Թշամու դեմ մղված պատերազմում նահատակվել է հայտնի լուսանկարի հերոսը՝ Ալբերտ Հովհաննիսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։ «Իմ որդին՝ Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ ողջ աշխարհում եւ հարազատ դարձավ շատերիդ համար, անմահացավ:
Ագրեսիա սանձազերծած եռյակ դաշինքին միավորում են նաև պատերազմի վարման հանցավոր մեթոդները. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու թիրախավորման վերաբերյալ և շեշտել, որ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիա սանձազերծած հանցավոր եռյակ դաշինքին՝ Ադրբեջանին, Թուրքիային և ահաբեկչական կազմակերպություններին միավորում են ոչ միայն ընդհանուր նպատակները, այլև արժեհամակարգը և ռազմական գործողությունների վարման հանցավոր
ՀԱՊԿ-ն արձանագրում է Սիրիայից զինյալների հայտնվելը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) արձանագրում է Սիրիայից զինյալների հայտնվելը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, սակայն դեռ դժվար է գնահատել այս տեղափոխման մասշտաբները: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ադրբեջանական լկտիագույն շահարկումը. Ղազանչեցոց եկեղեցու վրա հարձակման «հերքումն» ու չոր փաստերը
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի վրա հոկտեմբերի 8-ին հասցվեց 2 հարված: Ցերեկային ռմբակոծությունից հետո, երբ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հասկացավ, որ իր կատարած հանցագործությունը քաղաքակրթության նկատմամբ ստանալու է միջազգային գնահատական` շտապեց հերքել որևէ առնչություն: Սակայն, ժամեր անց, հարվածները կրկնվեցին, ինչի արդյունքում, ցավոք,
Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ
Ժամը 19:30-ից 21:20-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության
Ռազմական դրության մասին որոշումը լրացվել է. արգելվում է ՀՀ և Արցախի անվտանգության դեմ քարոզչությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություններ են կատարվել: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից: «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն
Բասկերի երկրի խորհրդարանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող հռչակագիր է ընդունել
Բասկերի երկրի խորհրդարանը հռչակագիր է ընդունել, որում սատարել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և մերժել բռնության կիրառումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հռչակագրին կողմ է քվեարկել խորհրդարանի ճնշող մեծամասնությունը: Հռչակագրում Բասկերի երկրի խորհրդարանը
Ադրբեջանը դարձյալ թիրախավորել է Ստեփանակերտն ու Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին
Ադրբեջանի Զինված ուժերը դարձյալ թիրախավորում են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանը նշեց, որ մայրաքաղաքում օդային տագնապի ազդանշանն այսօր առավոտից չի լռել:
ՀՀ-ն գուցե չունենա այլընտրանք եւ ոչ միայն ճանաչի Արցախը, այլեւ բացեիբաց աջակցություն ցուցաբերի նրան. Արմեն Սարգսյան
Ներկայիս պատերազմի պատճառով Հայաստանը գուցե չունենա այլընտրանք եւ ոչ միայն ճանաչի, այլեւ բացեիբաց աջակցություն ցուցաբերի Արցախին: Այս մասին, չինական Caixin Media գործակալությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Մասնավորապես լրագրողը հարցրել է. «Կան կարծիքներ, որ Հայաստանը պետք է միավորվի Արցախի
Հակառակորդը հոկտեմբերի 7-ին ունեցել է կենդանի ուժի առնվազն 260-280 կորուստ
Հոկտեմբերի 7-ին, մինչև կեսօր` Արցախի և Ադրբեջանի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը ոչնչացրել է Ադրբեջանի 260-280 զինծառայողի և ոչ զինծառայողի` ահաբեկչի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության
ԼՂ-ի դեմ զինյալների տեղակայումը կհանդիպի ԱՄՆ-ի պատասխանին. Բրեդ Շերմանի կոչը
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի հետ խոսել է այն մասին, որ Թուրքիան հավաքագրում և Արցախի ու Ադրբեջանի շփման գծում տեղակայում է ջիհադիստական խմբերի ահաբեկիչների Սիրիայից:
Bloomberg. Էրդողանն ավելի ու ավելի է նյարդայնացնում Պուտինին
Տարիների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հասկացրել է մի բան. բացի Ռուսաստանից ոչ մի ուժի՝ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Եվրամիությանը, ո՛չ նույնիսկ Չինաստանին թույլատրված չէ միջամտել հետխորհրդային տարածքում անվտանգության հարցերին, գրում է Bloomberg-ը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, կարծես, չի ստացել այդ մեսիջը: Մեծացնելով Ադրբեջանի
Հակառակորդը փորձել է առաջանալ.Արցախի ՊԲ դիպուկ կրակով խոցվել է վառելաքսուքային պահպանման խոշոր բազա
Արցախի և Ադրբեջանի շփման գծում հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։
VIDEO — Այս զինվորներին հնարավոր չէ հաղթել` Ադրբեջանցիները դողում են նրանցից:
Այս զինվորներին հնարավոր չէ հաղթել` Ադրբեջանցիները դողում են նրանցից: Կեցցե Հաղթանակած Հայոց Բանակը, Հավերժ փառք Հերոսներն:
Հարվածներ են հասցվում թշնամու խոշոր քաղաքների ռազմական օբյեկտներին, որոնք դեռ հրապարակման ենթակա չեն. Վահրամ Պողոսյան
Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Քանի որ
Իրավիճակը լեգիտիմ իրավունք է վերապահում մեզ՝ հետագա քայլերը տեղափոխելու Ադրբեջանի ողջ տարածք. Արցախի նախագահի խոսնակ
Ստեղծված իրավիճակը լեգիտիմ իրավունք է վերապահում մեզ հետագա գործողությունները տեղափոխելու Ադրբեջանի ողջ տարածք՝ ահաբեկչական խմբավորումներից այն մաքրելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Արցախն այս օրերին,
ՌԴ-ն հավաստիացրել է, որ կկատարի պայմանագրերով ձևակերպված իր պարտավորությունները. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ռուսաստանը հավաստիացրել է, որ Հայաստանի նկատմամբ համապատասխան սպառնալիքի դեպքում կկատարի պայմանագրերով ձևակերպված իր պարտավորությունները: Այս մասին Փաշինյանը նշել է BBC-ին տված հարցազրույցում: «Կա պայմանագրային
ՌԴ ՕՏՈՒ-ն զանգվածային հարված են պատրաստում Ղարաբաղ ուղարկելու համար ահաբեկիչների ուսումնական ճամբարներին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը զանգվածային հարձակում են նախապատրաստում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին: «Սիրիացի զինյալները վարձատրության դիմաց գաղտնազերծել են Լեռնային Ղարաբաղ ուղարկելու
Սերգեյ Նարիշկին. Ղարաբաղյան հակամարտության գոտի հազարավոր ահաբեկիչներ են ուղարկվում
Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ներկայիս սրումը խորը մտահոգություն է առաջացնում ոչ միայն իր մասշտաբներով, այլեւ արտաքին նոր գործոնների ազդեցությամբ: Այս մասին նշվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկին հայտարարության մեջ: «Ադրբեջանի կողմից առաջին անգամ այդպես բացահայտ և միանշանակ հանդես եկավ Թուրքիան: