Author's posts

«Հրապարակ». Գողականների մեծ մասը չեզոք դիրք է բռնել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրական գործընթացներում քրեական հեղինակությունները, «գողականները» միշտ կարեւոր դերակատարում են ունեցել։ Նրանք, որպես կանոն, իշխանություններին են աջակցել, բայց այս անգամ, մեր տեղեկություններով, որոշել են հնարավորինս չեզոք դիրք բռնել։ Համենայնդեպս, քրեական աշխարհի ծանրակշիռ հատվածը որոշել է չմիջամտել

Continue reading

«Մոսադի» նախկին ղեկավարը քննադատել է Չինաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը

Իսրայելի ազգային հետախուզական գործակալության («Մոսադ») ղեկավարի պաշտոնը թողնելուց ընդամենը մի քանի օր անց Յոսի Կոենը քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ եւ ակնարկել, որ այն չափազանց կոշտ է, գրել է Axios: Նա ասել է, որ Չինաստանի մասին քննարկումներ է ունեցել ԱՄՆ-ի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն զրույցները վերջում միշտ

Continue reading

«Մոսադի» նախկին ղեկավարը նշել է Նեթանյահուի հիմնական սխալը

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն խախտել է Իրանի հետ հարաբերություններում երկրի ռազմավարությունը: Այս մասին հայտարարել է Մոսադի նախկին ղեկավար Թամիր Պարդոն, հայտնել է JPost-ը: Նրա խոսքով՝ Նեթանյահուն լուրջ ռազմավարական սխալ է թույլ տվել՝ Իրանի պատճառով բացահայտ հակամարտության մեջ մտնելով Օբամայի ու Բայդենի վարչակազմերի հետ:

Continue reading

Ակադեմիկոս Մարտիկ Գասպարյան. «Մեր մշակութային ժառանգությունը մեր նավթն է, մեր գազը» ….«Պետք է ոչնչացնենք ցեղասպան մեքենան բոլոր միջոցներով»

«ՀՀ»-ի հարցազրույցը Նոբելյան մրցանակի հավակնորդ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, Հայկական գիտական կենտրոնի ղեկավար Մարտիկ Գասպարյանի հետ: — Պրն Գասպարյան, այսօր բոլորը խոսում են ոչ միայն 44-օրա վերջին պատերազմի, այլեւ այն իրավիճակի մասին, որում հայտնվել է երկիրը: Խնդրում եմ ձեւակերպել Ձեր տեսակետը:

Continue reading

VIDEO — Սերժ Սարգսյանը հրապարակել է երեկ խոստացած ձայնագրությունը Փաշինյանի մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքում կայացած հանդիպման ժամանակ հրապարակել է երեկ խոստացած ձայնագրությունը Փաշինյանի մասին։ Ավելի վաղ Սերժ Սարգսյանը Փաշինյանին 24 ժամ ժամանակ էր տվել՝ ապացուցելու պնդումը, թե ինքը բանակի գումարները տանուլ է տվել կազինոներում։

Continue reading

Ինչպես է Թուրքիան օտար տարածքներ զավթում

Դամասկոսը գործնականում չի վերահսկում Սիրիայի հյուսիսը եւ հյուսիս-արեւելքը: Անկարան այնտեղ հիվանդանոցներ ու դպրոցներ է կառուցում, անձը հաստատող փաստաթղթեր է բաժանում եւ շրջանառության մեջ է դնում թուրքական լիրան: Քրդական շրջանները բնակեցվում են թրքազգիներով ու սունի արաբներով: Արդյո՞ք Թուրքիան սպառնում է Սիրիայի ինքնիշխանությանը, եւ ինչպես կարող է Ռուսաստանը ազդել դրա վրա,

Continue reading

Գենէրալ Նորատ Տեր-Գրիգորյանց. Բաքուն տեսնում է Հայաստանի անգործությունը եւ ցանկանում է առանց պատերազմի ամեն ինչ գրավել

Բաքուն տեսնում է Հայաստանի անգործությունը, ուստի ցանկանում է առանց պատերազմի ամեն ինչ գրավել: Այս մասին հունիսի 8-ին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: «Հենց Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ, Ալիեւը սկսեց հայտարարել՝ Զանգեզուրն իմն է, Սեւանն իմն է, Երեւանն իմն է:

Continue reading

Փաշինյանը աշխատանքից ազատել է երկու գնդերի հրամանատարներին՝ զինծառայողների շրջանում իր օգտին քարոզչությունը մերժելու համար: Նրանց նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն:

Նիկոլ Փաշինյանը մեկ ժամ առաջ աշխատանքից ազատել է պատերազմի օրերին հերոսություններով աչքի ընկած Մեհրաբի եւ Մեղրիի երկու գնդերի հրամանատարներին։ Այս մասին հունիսի 8-ին Վայքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց Սյունիքի մարզի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը: Պատճառն, ըստ Հակոբյանի, այն է, որ վերջիններս հրաժարվել են նրա օգտին քարոզչություն իրականացնել զինծառայողների շրջանում:

Continue reading

Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանց. Փաշինյանի կողմից նախկիններին անընդհատ մեղադրելը քաղաքական մարմնավաճառություն է

Մեր ժամանակներում բանակը պատշաճ կերպով սնվում էր: Այս մասին հունիսի 8-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: «Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է նախկինների մասին, ապա ինքը երեք տարի պետք է լավ կերակրեր զինվորներին: Երբ տղային զորակոչում են բանակ, նրան պետք է

Continue reading

«Ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս». Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հիմա ձեր ներկայությամբ ասում եմ՝ ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին,  իր ընտանիքի մասին, եթե արդեն այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր հասցեին Նիկոլ …

Continue reading

SOS. Նիկոլ Փաշինյան` Պատրաստվեք քաղաքացիական վրեժի. Լինելու են քաղաքական վենդետաներ

Ես 2018-ին ասել եմ, որ կադրային ջարդեր չեն լինելու, հիմա ուզում եմ ասել, որ կադրային ջարդեր լինելու են եւ ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, որոնք 2018-ից հետո հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում եւ այս ողջ ընթացքում կատարել են տրոյական  ձիու դերակատարում: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում

Continue reading

Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանց. եթե Տոնոյանը պատերազմից առաջ հանդիպեր ինձ հետ, պատերազմ չէր լինի

Եթե պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատերազմից առաջ մեկ ամսվա ընթացքում հանդիպեր ինձ հետ, պատերազմ չէր լինի: Իսկ նա հայտնում է. «Վաղը նիստ է, չեմ կարող Ձեզ հետ հանդիպել»: Սրիկա: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ

Continue reading

American Conservative. Թուրքիան Պուտինի գիշերային մղձավանջն է

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ աշխարհաքաղաքական հակասությունների ի հայտ գալը խնդիրներ է ստեղծում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա դաշնակիցների համար: Այս մասին American Conservative-ի իր հոդվածում գրում է ամերիկացի պաշտոնաթող գնդապետ, Պենտագոնի ղեկավարների նախկին ավագ խորհրդական Դուգլաս Մաքգրեգորը: «… Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հաշիվները այդպես էլ չեն մաքրվել: Սակայն նախագահ

Continue reading

Նժդեհը, Սյունիքը և Հնդեվրոպական քաղաքակրթության ապագան

Այսօր Սյունիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները դիտավորյալ ներկայացվում են որպես լոկալ իրադարձություններ` Արցախի դեմ 44-օրյա ահաբեկչական պատերազմի հետքի տեսքով: Իրականում տեղի ունեցող իրադարձություններն ուղղակիորեն առնչվում են ոչ միայն համաշխարհային աշխարհաքաղաքականությանը, այլև որոշիչ են հնդեվրոպական քաղաքակրթության ապագայի համար:

Continue reading

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ — Սեւ լճի 30 տոկոսի համար իրավիճակի սրման չենք գնալու. Նիկոլ Փաշինյան

Կարծում եմ՝ այն պատերազմից, որն Ադրբեջանը մեզ ուզում է պարտադրել, կարելի է եւ պետք է խուսափել։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Իհարկե դա երաշխավորված չի, ցավոք, բայց մենք այսօր միջազգային հանրության աչքի առաջ շատ հստակ ասում ենք՝ սահմանի խնդիր կա, …

Continue reading

Մայիսի 26-ը Սարդարապատի ճակատամարտում Հայ ժողովուրդի հաղթանակի օրն է

Մայիսի 26-ին Հայաստանում նշվում է հիշարժան օր՝ Սարդարապատի ճակատամարտում հաղթանակի օրը. ճակատամարտ Առաջին աշխարհամարտի տարիներին (1914-1918), որը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-28-ին՝ մի կողմից հայկական կանոնավոր բանակի ու աշխարհազորայինների եւ մյուս կողմից՝ Արեւելյան Հայաստան ներխուժած թուրք զավթիչների միջեւ: Մարտը տեղի է ունեցել Հոկտեմբերյան քաղաքի մերձակայքում, Սարդարապատ կայարանի մոտ: 1917 թվականին

Continue reading

ՀՀ նախագահը ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների և քննարկումների մեջ ներգրավված չի եղել և չէ. նախագահի աշխատակազմ

Հանրապետության նախագահը ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների և քննարկումների մեջ ներգրավված չի եղել և չէ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը: «Հետևաբար, նա բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի, առավել ևս դրա մանրամասների մասին:

Continue reading

Տիգրան Փաշաբեզյան. «Հայաստանի խնդիրը երեկ եւ այսօր․ պաշտպանություն եւ իրավունքների պաշտպանություն»

Այն, ինչ Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի եթերում 2021 թ․ մայիսի 18-ին շեշտեց Արցախյան ազատամարտի հերոս, «Հայոց Ազգային Բանակ» (ՀԱԲ) ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ, կամավորական ջոկատի հրամանատար Արամ Թորգոմյանը (Արամո), ուղղակի վերաբերում է 1988 թ․ փետրվարից ի վեր հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու, այն է՝ համազգային պաշտպանության եւ իրավունքների պաշտպանության իրականացման խնդիրներին։

Continue reading

Արամո. «Պատերազմը մոտ է․ համախմբվեք տղերք, եթե չազատվենք այս իշխանություններից տանուլ ենք տալու կռիվը»

Noyan Tapan TV — Նոյյան Տապան. «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է Արցախյան ազատամարտի հերոս, Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմական ՀԿ-ի նախագահ, կամավորական ջոկատի հրամանատար Արամ Թորգոմյանը (Արամո). Արամո. «Պատերազմը մոտ է․ համախմբվեք տղերք, եթե չազատվենք այս իշխանություններից տանուլ ենք տալու կռիվը» Noyan Tapan TV

Տիգրան Հարությունյանի Հոբելյանը. Շնորհավորական ուղերձ

Հարգելի ընկերներ Այսօր՝ մայիսի 17-ին, մեր հարգելի ընկեր ու համախոհ, անվանի լրագրող, Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի առաջատար հայկական տեղեկատվական միջոցներից մեկի` «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» մեդիա հոլդինգի հիմնադիր և տնօրեն, լրատվամիջոցների համահայկական ասոցիացիայի նախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ծննդյան օրն է՝ 60-ամյա Հոբելյանը:

Continue reading