ՀՀ նախագահը կոչ է անում կրկին անցնել կառավարման նախագահական ձեւին

ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի, եւ երկիրը կրկին պետք է դառնա նախագահական հանրապետություն, կարծում է նախագահ Արմեն Սարգսյանը:

2015 թվականին՝ Հիմնական օրենքում փոփոխությունների ընդունումից հետո, Հայաստանը կառավարման նախագահական ձեւից անցում կատարեց խորհրդարանական ձեւի:

Ինչպես հայտարարել է Սարգսյանը, այժմ պետությունը չի կարող «ոչ նախագահական, ոչ էլ խորհրդարանական հանրապետություն կոչվել, երբ այն կառավարում է վարչապետը»: Նրա խոսքով՝ «մարդիկ շատ իշխանություն ունեն, սակայն չունեն պատասխանատվություն»:

«Հայաստանը պետք է վերադառնա կառավարման նախագահական ձեւին եւ սկսի բարեփոխումներ իրականացնել, որոնք ուղղված կլինեն ապագային՝ երկիր բերելով արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված նոր տեխնոլոգիաներ, դուռ բացելով հայկական հսկայական սփյուռքի համար՝ երկիրը ավելի կանխատեսելի եւ ապագային միտված դարձնելու համար», — ասել է նա՝ տեսակապի միջոցով խոսելով Կատարի տնտեսական ֆորումի ժամանակ:

Նախագահը շեշտել է, որ հանրապետությունը զարգացման մեծ ներուժ ունի՝ առաջին հերթին ՏՏ ոլորտում, սակայն մինչ այդ անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը:

News.am