ՀՀ ԿԸՀ հաշվարկել է քվեաթերթիկների 2,54 տոկոսը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երեւանի ժամանակով 23.50-ին հաշվարկել է երկրում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 2,54 տոկոսը: Ներկայացված են 156 փոքր գյուղական համայնքների ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները:

Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

1.            «Քաղաքացիական պայմանագիր» — 61,47 տոկոս (19743 ձայն),

2.            «Հայաստան» դաշինք — 17,58 տոկոս (5645),

3.            «Պատիվ ունեմ» դաշինք — 5,38 տոկոս (1728),

4.            «Բարգավաճ Հայաստան» — 5,42 տոկոս (1740),

5.            «Հանրապետություն» — 2,04 տոկոս (654),

6.            «Լուսավոր Հայաստան» — 1,26 տոկոս (404).

Մնացած թեկնածուները դեռեւս հավաքում են մեկ տոկոսից ցածր ձայներ: