Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանց. եթե Տոնոյանը պատերազմից առաջ հանդիպեր ինձ հետ, պատերազմ չէր լինի

Եթե պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատերազմից առաջ մեկ ամսվա ընթացքում հանդիպեր ինձ հետ, պատերազմ չէր լինի: Իսկ նա հայտնում է. «Վաղը նիստ է, չեմ կարող Ձեզ հետ հանդիպել»: Սրիկա: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

«Մենք ընկերների հետ բանակ ենք ստեղծել, որը պահպանում է հայ ժողովրդի անվտանգությունն ու արժանապատվությունը: Սակայն նա չհանդիպեց վետերանների հետ: Սրիկա: Ես խնդրեցի հանդիպման մասին փոխանցել, իսկ նա ասաց. «Ժամանակ չկա»: Ապա զանգեցի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին եւ ասացի՝ «ի՞նչ եք դուք անում, ձեր գլխավոր գերագույն հրամանատարը պատերազմից առաջ հեռացնում է գեներալներին»: Ես նրանց ասացի, որ շուտով պատերազմի կլինի, իսկ ձեր Նիկոլ Փաշինյանը հեռացնում է սպաներին»,-ասաց Տեր-Գրիգորյանցը:

Նա հարց ուղղեց՝ արդյոք ոչ ոք չգիտեր ռազմաքաղաքական վիճակի մասին:

Իշխանությունն ասում էր՝ «Ի՞նչ պատերազմ, ի՞նչ եք խոսում», իսկ ես ասում էի՝ «Չե՞ք զգում պատերազմի հոտը»:

«Պատերազմի ժամանակ Փաշինյանը պաշտպանության նախարար է նշանակում Վաղարշակ Հարությունյանին: Ես նրա դեմ որեւէ բան չունեմ, սակայն նա չէր կարող գլխավոր հրամանատարի խորհրդական լինել: Նա  ռազմական գործում ոչինչ չի հասկանում: Երկու օր անց իմանում եմ, որ կամավորների են կանչում: Ինչ հիմարություն է: Դա ֆիդայական պատերազմ չէ, մեզ վրա հարձակվել են հզոր Թուրքիայի զինված ուժերը, Ադրբեջանի զինված ուժերը, 3000 ծայրահեղական իսլամիստ Մերձավոր Արեւելքից:

Բացի այդ, եթե պատերազմ է Ղարաբաղում, ապա այն պետք է կառավարեն ղարաբաղցիները: Ինչո՞ւ միջամտել ուրիշի գործերին: Պետք է կառավարման նախագահական ձեւ: Երբ ես ստեղծում էի Զինված ուժերը, մենք կռվում էինք եւ ազատագրեցինք Ղարաբաղը: Ադրբեջանցիները ցանկանում էին գրավել Ղարաբաղն ու Զանգեզուրը, միանալ Նախիջեւանի հետ եւ այդտեղից ներխուժել Երեւան: Սակայն մենք Լեւոն Տեր-Պետրոսյանի խնդրանքով հայեցակարգ մշակեցինք, երեք փուլով ստեղծեցինք բանակ եւ կռվեցինք Ղարաբաղի պաշտպանության բանակի հետ: Այդ բանակը 30 տարի ապահովեց երկրում խաղաղ կյանքը: Ինչ վերաբերում է տեխնիկային, ապա կարեւոր էր յուրացնել առկա սպառազինությունը:

Նման հրետանի, ինչպիսին Ռուսաստանինն է, չկա աշխարհի ոչ մի երկրում: Այդ ամենը ապահովում էր Ռուսաստանը, իսկ Ռուսաստանին Հայաստանում սկսեցին վիրավորել: Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է, իսկ մնացածը թշնամիներ են: Ինչո՞ւ դու, Նիկոլ Փաշինյան, 3 տարում չապահովեցիր Ղարաբաղը հակաօդային պաշտպանությամբ: Լավ, նախկին իշխանությունը գումար չուներ: Դու է՞լ չունեիր: Այդ ընթացքում, երբ դու իշխանության ղեկին էիր, չպետք է պատերազմից առաջ հանեիր գեներալներին: Պետք է աշխատեիր ժամանակակից սպառնազինությամբ բանակը հագեցնելու ուղղությամբ, հրթիռներ, ԱԹՍ-ներ գնեիր: Ես եկա ու ասացի, որ պետք է ԱԹՍ-ներ գնել, սակայն ոչինչ չարեցիք»,-եզրափակեց գեներալը:

News.am