Տիգրան Հարությունյանի Հոբելյանը. Արեւմտյան Հայաստանի խորհրդարանի շնորհավորական ուղերձ

Հարգելի ընկերներ

Այսօր՝ մայիսի 17-ին, մեր հարգելի ընկեր ու համախոհ, անվանի լրագրող, Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի առաջատար հայկական տեղեկատվական միջոցներից մեկի` «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» մեդիա հոլդինգի հիմնադիր և տնօրեն, լրատվամիջոցների համահայկական ասոցիացիայի նախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ծննդյան օրն է՝ 60-ամյա Հոբելյանը:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր հայրենանվեր եւ լրագրողական գործունեությունը, ինչպես նաեւ Ձեր պատասխանատու աշխատանքը Արևմտյան Հայաստանի հայերի պետականաստեղծ կառույցների կազմավորման գործում, այդ թվում` որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) Լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) բոլոր պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների, մեր ընկերների ու գործընկերների անունից սրտանց շնորհավորում ենք Տիգրան Հարությունյանին Հոբելյանի  կապակցությամբ:

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, գեղեցիկ երկար կյանքի տարիներ եւ ստեղծագործական արդյունավետ աշխատանք:

Արմեն Տեր-Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

17.05.2021 թ.