ԵԱՏՄ ինստիտուտի տնօրենը թվարկել է Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտության մեղավորներին

Հայաստանում հասարակությունը զբաղված է Արցախում պատերազմում կրած պարտության պատասխանատուներին փնտրելով: Սակայն պատերազմում միայն երեք հիմնական մեղավոր կա. մեղավոր են համաշխարհային ուժերը, որոնք խաղարկում են հայ-ադրբեջանական խաղաքարտը, մեղավոր է ագրեսորը՝ ի դեմս Ադրբեջանի եւ Թուրքիայի, ինչպես նաև հայ հասարակության պառակտումը (???): Դրանում պատասխանատու են Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը (???): Այս մասին  «Հայ-ռուսական ռազմավարական միության արդիական խնդիրները ժամանակակից սպառնալիքների եւ մարտահրավերների առջեւ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԵՏՄ ինստիտուտի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Լեպյոխինը: Նա նշեց, որ հայ հասարակությունն աղետի է բախվել, սակայն այն այդքան էլ ադեկվատորեն չի արձագանքում դրա հետեւանքներին, չի արձագանքում ռացիոնալ բացատրություններին:

«Իշխանությունները չեն ցանկանում ընդունել արտաքին քաղաքական կուրսի սխալը, իսկ ընդդիմությունը պատրաստ չէ անցնել գործողությունների այլ մարտավարության»,- հավելեց  փորձագետը:

Լեպյոխինը պարզաբանեց, որ պատերազմում տուժել են Հայաստանը, Արցախը եւ Ռուսաստանի Դաշնությունը, իսկ տարածաշրջանում ձեւավորված իրավիճակն ընդհանուր դժբախտություն է երեքի համար:

«Պարզվեց, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Արցախի ռազմական դաշինքն անարդյունավետ է, այն, կարելի է ասել, բացակայում էր, ինչը չի կարելի ասել թշնամու դաշինքի մասին: Մեր դաշինքն ընդհանուր նպատակներ, ընդհանուր թշնամու ընկալում եւ պատերազմի ռազմավարություն չուներ: Հայաստանը ռազմական պարտավորություններ չուներ Արցախի նկատմամբ, ռազմավարական համաձայնագրեր չուներ Ռուսաստանի Դաշնության հետ, ուստի Մոսկվան հստակ պարտավորություններ չուներ Երեւանի հանդեպ:

Ռուսաստանի եւ Հայաստանի հակառակորդներն օգտվեցին նաեւ նրանից, որ Արցախի հարավում հայկական գործունակ զորամիավորումներ կամ ռուսական զինվորականներ չկային: Եթե ​​այնտեղ լիներ ռուսական ռազմաբազա լիներ, հնարավոր կլիներ ձախողել Ադրբեջանի հարձակումը Շուշիի դեմ եւ Լաչինի միջանցքի կողմը: Հակառակորդներն ուժեղացնում են իրենց ներկայությունը տարածաշրջանում եւ ազդեցությունը Արցախում եւ կանգ չեն առնի, եթե նրանք ընդհանուր ջանքերով չկանգնեցվեն»,- շեշտեց նա:
Նրա կարծիքով՝ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է վերանայեն ռազմական դաշինքը, իսկ դրա համար կարեւոր է քաղաքական համակարգը համապատասխան տեսքի բերել, քանի որ անհնար է նոր դաշինք կնքել, երբ Հայաստանում այնպիսի Անվտանգության խորհուրդ է գործում, որն արգելափակում է այդ դաշինքի զարգացումը: Երբ այնտեղ կան մարդիկ, ովքեր առաջնային են համարում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը:

«Այս առումով արտահերթ ընտրությունների անցկացումը ես ճիշտ եմ համարում: Դրանք թույլ են տալիս վերաբեռնել Հայաստանի քաղաքական համակարգը, կազմել նոր կառավարություն, իրականացնել սահմանադրական բարեփոխումներ եւ վերադառնալ նախագահի դերի ուժեղացմանը երկրում (անցում դեպի նախագահական կառավարման ձեւ)»,- եզրափակեց Լեպյոխինը:

News.am