Ռուսաստանը չպետք է թույլ տա Թուրքիային խաբել իրեն․ Կոնստանտին Զատուլինը՝ պատմական անցյալի մասին

Ռուս քաղաքական գործչի կարծիքով՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ հարաբերություններում Ռուսաստանը պետք է ճշմարտության աչքերին նայի։
Կովկասում ռուսական քաղաքականությունը վարվում է հաշվի է առնում Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության հետ կապված պատմական հիշողությունը։ Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը «Ցեղասպանությունը և Առաջին համաշխարհային պատերազմը։ Միջազգային պայմանագրեր։ Պատմական զուգահեռներ»  խորագրով համաժողովի ընթացքում։ Միջոցառումը կազմակերպել է Ռուսաստանի հայերի միությունը՝ բոլշևիկների և քեմալական Թուրքիայի միջև ստորագրված Մոսկովյան պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ։

Զատուլինը հիշեցրել է Հայոց ցեղասպանության հարցում Ռուսաստանի նախագահի սկզբունքային դիրքորոշման մասին։ 2015 թվականի ապրիլի 24-ին ՌԴ նախագահը ելույթ է ունեցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ ու հստակ ներկայացրել է Ռուսաստանի տեսակետը հայտնի իրադարձությունների վերաբերյալ:

«Հիշում եմ՝ այն ժամանակ որքան էին համոզում չգնալ Երևան, չսրել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Սակայն Ռուսաստանի նախագահը նախընտրեց գնալ և ասել, թե ինչ է եղել իրականում։ Հիմա էլ, մեկնաբանելով Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները, Պուտինը բացատրեց, թե ինչու է դեմ թուրք խաղաղապահներին ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկելուն։ Ռուսաստանի նախագահի այս դիրքորոշումն ամեն տեսակի աջակցության է արժանի», — նշել է Զատուլինը։

Նա կարծում է, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում չպետք է խաբվի Թուրքիայից հնչող քաղցր ելույթներով։ Պետք է ճշմարտության աչքերին նայել և թույլ չտալ, որ Ռուսաստանին «քաշեն»։

Ռուս պատգամավորի կարծիքով՝ Ցեղասպանության թեման առաջացնում է ոչ միայն պատմական մեղքի և ապաշխարության խնդիր, այլև խնդիր, որն անմիջականորեն վերաբերում է Ռուսաստանին։ Բանն այն է, որ աշխարհում հիմա բազմաթիվ շահարկումներ են արվում ու քայլեր` «ցեղասպանություն» բառը ժողովուրդների մեջ տեղի ունեցող ցանկացած հանցագործության վերագրելու։

Թուրքիան և Ադրբեջանը Ռուսաստանին երկարաժամկետ անհանգստության առիթ են տալիս․ Զատուլին

«Մենք լսել ենք այսպես կոչված «սովասպանության» մասին, լսել ենք Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների ժամանակ Խոջալուի մասին։ Բայց ցեղասպանությունն ունի համակարգային սահմանումներ։ Դրանք փաստագրված ակտեր են, մի ամբողջ ժողովրդի ոչնչացման որոշումներ։ Նման բան «սովասպանության» կամ Խոջալուի դեպքում չի եղել», — ասել է Զատուլինը։

2020–ի աշնան դասերը. ինչու են Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություն անցկացնում

Քաղաքական գործիչը նշել է, որ այսօր ամենևին էլ կոչ չի անում խզել հարաբերությունները Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, սակայն պետք է ճիշտ գնահատական տալ պատմական անցյալին։ Վերլուծելով նույն Մոսկվայի պայմանագիրը և դրան հաջորդած «սիրախաղը» այն ժամանակվա Թուրքիայի և Խորհրդային Միության հարաբերություններում, որը տևեց ընդհուպ մինչև Աթաթուրքի մահը` Զատուլինը նշում է, որ դա չխանգարեց Թուրքիային հետագայում` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ի վրա հարձակման ծրագրեր մշակել։

Armenia Sputnik.am